X

Մոռացել եք գաղտնաբառը?

Մուտք գործել այլ-կայքերի միջոցով:

 
*

Համագյուղացիների վիճաբանությունն ավարտվել է դանակահարությամբ


* 31-07-2019, 17:48 | Բաժին: Գլխավոր, Հասարակություն | Հեղինակ: --- | Դիտվել է 286 անգամ


Համագյուղացիների վիճաբանությունն ավարտվել է դանակահարությամբՀՀ քննչական կոմիտեի Արագածոտնի մարզային քննչական վարչությունում քննվող քրեական գործով բացահայտվել է Ագարակ-Ոսկեվազ գյուղերի խաչմերուկում տեղի ունեցած դանակահարությունը. մեկ անձ ձերբակալվել է:

2019թ. հուլիսի 30-ին՝ ժամը 17:45-ին, բժշկական կենտրոնից հաղորդում է ստացվել այն մասին, որ կրծքավանդակի կտրած-ծակած թափանցող վերք, եզրային պնևմոթորաքսի ձևով մարմնական վնասվածքով բուժօգնության է տեղափոխվել Արագածոտնի մարզի բնակիչ՝ ծնված 1988 թվականին:

Դեպքի առթիվ ՀՀ ՔԿ Արագածոտնի մարզային քննչական վարչությունում հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 112-րդ հոդվածի 1-ին մասով: 1988թ. ծնված տղամարդը ճանաչվել է տուժող:

Նախնական տվյալներով՝ տուժողի և ենթադրյալ հանցագործություն կատարած անձի միջև անձնական հարցերի շուրջ տեղի է ունեցել վիճաբանություն, որի ընթացքում 39-ամյա տղամարդը սուր կտրող-ծակող գործիքով հարվածել է 31-ամյա համագյուղացուն՝ պատճառելով մարմնական վնասվածք:

Ձեռնարկված անհետաձգելի քննչական և օպերատիվ-որոնողական միջոցառումների արդյունքում պարզվել են դեպքի՝ էական նշանակություն ունեցող մի շարք հանգամանքներ, շարժառիթը, ենթադրյալ հանցագործություն կատարած անձի ինքնությունը, ով նույն մարզի բնակիչ է՝ ծնված 1979թ.: Վերջինս ձերբակալվել է՝ համագյուղացու առողջությանը դիտավորությամբ ծանր վնաս պատճառելու կասկածանքով:

Նախաքննության ընթացքում իրականացվել են քննչական և դատավարական մի շարք գործողություններ՝ դեպքի վայրի զննություն, առգրավվել է դեպքի պահին տուժողի հագին եղած հագուստները, վերցվել են փորձանմուշներ, կատարվել հարցաքննություններ: Մարմնական վնասվածքի բնույթը, ծանրության աստիճանը, առաջացման մեխանիզմը և մի շարք այլ հանգամանքներ պարզելու նպատակով նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն:

Նախաքննությունը շարունակվում է: Ձեռնարկվում են անհրաժեշտ քննչական գործողություններ՝ դեպքի բոլոր հանգամանքները պարզելու, ցուցմունքներում մատնանշված հանգամանքներն ստուգելու ուղղությամբ։

Հանձնարարություն է տրվել Ոստիկանության համապատասխան բաժնին՝ հանցագործության գործիք հանդիսացած դանակի և միջադեպին ականատես անձանց հայտնաբերելու ուղղությամբ:

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:


 

մեկնաբանություններ: (0)

Ինֆորմացիա
Չգրանցված հաճախորդները իրավունք չունեն թողնել մեկնաբանություններ



ԱՐԽԻՎ

^
«    օգոստոս 2019    »
ԵրկԵրեքՉորՀինՈւրբՇաբԿիր
 
1
2
3
4
5
6
7
8
9
10
11
12
13
14
15
16
17
18
19
20
21
22
23
24
25
26
27
28
29
30
31
 


օգօոստոս 2019 (246)
հուլիս 2019 (482)
հունիս 2019 (438)
մայիս 2019 (456)
ապրիլ 2019 (451)
մարտ 2019 (394)
Խնդրում ենք , TSAYG.am-ի հեղինակային նյութերը կամ հաղորդումները վերահրապարակելիս՝ առաջին պարբերությունում անպայման նշել կայքի հիպերհղումը:
Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց TSAYG.am-ին հղման արգելվում է:
Բոլոր իրավունքները պաշտպանված են:
MAXARTS