X

Մոռացել եք գաղտնաբառը?

Մուտք գործել այլ-կայքերի միջոցով:

 
*

Անգլիան զգուշության կոչ է արել Թուրքիա մեկնել ցանկացող իր քաղաքացիներին


* 31-07-2019, 12:43 | Բաժին: Գլխավոր, Տարածաշրջան | Հեղինակ: --- | Դիտվել է 236 անգամ


Անգլիան զգուշության կոչ է արել Թուրքիա մեկնել ցանկացող իր քաղաքացիներինErmenihaber:Անգլիայի արտգործնախարարությունը Թուրքիա և մի շարք այլ երկրներ մեկնել պատրաստվող իր քաղաքացիներին զգուշացնող հայտարարություն է տարածել։ Հայտարարության մեջ մասնավորապես խոսվել է ահաբեկչության և երկրաշարժերի ռիսկի մասին։ Ճամփորդության համար վտանգավոր ուղղությունների թվում բացի Թուրքիայից տեղ են գտել նաև Իսպանիան, Թայլանդը, Հունաստանը, Եգիպտոսն ու Թունիսը։

Թուրքիայի մասով Անգլիայի ԱԳՆ-ն հիշեցրել է, որ որոշ քաղաքներում նախկինում կազմակերպված ցույցերը այնուհետև վերածվել են բախումների։ Մասնավորապես հիշատակվել է Ստամբուլի Իսթիքլալ, Բեշիքթաշ, Կադըքյոյ և Օքմեյդանը շրջաններում տեղի ունեցած բախումների մասին։

Նախարարությունը խորհուրդ է տվել իր քաղաքացիներին՝ հեռու մնալ ցույցերի և նման միջոցառումների անցկացման տարածքներից, քանի որ դրանք ցրելու նպատակով ոստիկանությունը սովորաբար արցունքաբեր գազ ու ջրցան մեքենաներ է կիրառում։

Թուրքիա մեկնել ցանկացող քաղաքացիները զգուշացվել են նաև թուրքական քաղաքներում, հատկապես՝ այգիներում ու ազատ տարածություններում թափառող շների առկայության մասին, որոնք կարող են խմբեր ձևավորել և հարձակվել անցորդների վրա։ Հայտարարությունում նշվել է նաև, որ թափառող շները կարող են կատաղած լինել կամ վարակված լինել մարդու համար վտանգավոր վարակիչ հիվանդություններով։

ԱԳՆ-ն նաև խորհուրդ է տվել զբոսաշրջիկներին՝ 10 կիլոմետրից ավել չմոտենալ Սիրիայի սահմանին և առանց խիստ անհրաժեշտության չայցելել Թուրքիայի Շըրնաք, Մարդին, Քիլիս, Հաթայ, Դիարբեքիր, Թունջելի և Հաքքարի նահանգներ։

Հայտարարությունում միևնույն ժամանակ արձանագրվել է, որ նախորդ տարի Անգլիայից Թուրքիա է մեկնել 2․3 մլն զբոսաշրջիկ, որոնց մեծ մասի ուղևորությունը անցել է առանց խնդիրների։

Անգլիայի արտգործնախարարության ինտերնետային կայքում նշվել է նաև, որ Թուրքիայում դեռևս առկա է տարբեր ահաբեկչական խմբավորումների կողմից նոր ահաբեկչական գործողությունների իրականացման վտանգը։




 

մեկնաբանություններ: (0)

Ինֆորմացիա
Չգրանցված հաճախորդները իրավունք չունեն թողնել մեկնաբանություններ



ԱՐԽԻՎ

^
«    օգոստոս 2019    »
ԵրկԵրեքՉորՀինՈւրբՇաբԿիր
 
1
2
3
4
5
6
7
8
9
10
11
12
13
14
15
16
17
18
19
20
21
22
23
24
25
26
27
28
29
30
31
 


օգօոստոս 2019 (246)
հուլիս 2019 (482)
հունիս 2019 (438)
մայիս 2019 (456)
ապրիլ 2019 (451)
մարտ 2019 (394)
Խնդրում ենք , TSAYG.am-ի հեղինակային նյութերը կամ հաղորդումները վերահրապարակելիս՝ առաջին պարբերությունում անպայման նշել կայքի հիպերհղումը:
Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց TSAYG.am-ին հղման արգելվում է:
Բոլոր իրավունքները պաշտպանված են:
MAXARTS