X

Մոռացել եք գաղտնաբառը?

Մուտք գործել այլ-կայքերի միջոցով:

 
*

ՀՀ ոստիկանության պետի աշխատակազմի ղեկավարը հանդիպել է Շիրակի մարզի բնակիչներին


* 31-07-2019, 12:04 | Բաժին: Գլխավոր, Հասարակություն | Հեղինակ: --- | Դիտվել է 460 անգամ


ՀՀ ոստիկանության պետի աշխատակազմի ղեկավարը հանդիպել է Շիրակի մարզի բնակիչներինՀՀ ոստիկանության պետի՝ քաղաքացիների ընդունելության կազմակերպման կարգը հաստատելու մասին հրամանի, ինչպես և ՀՀ ոստիկանության մարզային վարչություններում քաղաքացիների ընդունելության կազմակերպման գրաֆիկի պահանջների համաձայն՝ հուլիսի 26-ին ոստիկանության Շիրակի մարզային վարչության վարչական շենքում տեղի ունեցավ Շիրակի մարզի բնակիչների ընդունելություն:
Քաղաքացիների ընդունելությունը ՀՀ ոստիկանության պետի անունից իրականացրեց ոստիկանության պետի աշխատակազմի ղեկավար, ոստիկանության գնդապետ Նունե Մանուկյանը: Մասնակցում էր նաև ոստիկանության Շիրակի մարզային վարչության ղեկավար կազմը:
Ընդունելության եկած քաղաքացիները ներկայացրին ինչպես ոստիկանության իրավասությանը վերաբերող առաջարկներ և խնդիրներ, այնպես էլ դրանից դուրս:
Առաջարկների մի մասը վերաբերվում էր միջպետական ճանապարների՝ գյուղական համայնքներին հարող հատվածներում արագաչափ սարքեր տեղադրելուն, Նոր Ախուրյան գյուղի տրանսպորտի հարցի կարգավորմանը և այլն:
Որոշ քաղաքացիներ էլ եկել էին պարզապես շնորհակալություն հայտնելու ոստիկանության ծառայողներին:
Քաղաքացիների ներկայացրած՝ տեղական ինքնակառավարման, ինչպես և այլ մարմինների գործունեությանը վերաբերող խնդիրների լուծման նպատակով, ոստիկանության Շիրակի մարզային վարչության ղեկավարությանը հանձնարարվեց հնարավորիս աջակցել քաղաքացիներին այլ մարմիններին վերաբերող խնդիրների լուծման գործընթացում:
Հետագա ուսումնասիրություններ կատարելու համար քաղաքացիներից ընդունվեցին նաև գրավոր դիմումներ:




 

մեկնաբանություններ: (0)

Ինֆորմացիա
Չգրանցված հաճախորդները իրավունք չունեն թողնել մեկնաբանություններ



ԱՐԽԻՎ

^
«    օգոստոս 2019    »
ԵրկԵրեքՉորՀինՈւրբՇաբԿիր
 
1
2
3
4
5
6
7
8
9
10
11
12
13
14
15
16
17
18
19
20
21
22
23
24
25
26
27
28
29
30
31
 


օգօոստոս 2019 (246)
հուլիս 2019 (482)
հունիս 2019 (438)
մայիս 2019 (456)
ապրիլ 2019 (451)
մարտ 2019 (394)
Խնդրում ենք , TSAYG.am-ի հեղինակային նյութերը կամ հաղորդումները վերահրապարակելիս՝ առաջին պարբերությունում անպայման նշել կայքի հիպերհղումը:
Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց TSAYG.am-ին հղման արգելվում է:
Բոլոր իրավունքները պաշտպանված են:
MAXARTS