X

Մոռացել եք գաղտնաբառը?

Մուտք գործել այլ-կայքերի միջոցով:

 
*

Մեզ հարկավոր է այնպիսի Զինված ուժեր, որ բոլոր պոտենցիալ հակառակորդները հասկանան՝ մեզ հետ կռվի բռնվելն իմաստ չունի. Նիկոլ Փաշինյան


* 22-07-2019, 12:43 | Բաժին: Գլխավոր, Հասարակություն | Հեղինակ: --- | Դիտվել է 215 անգամ


Մեզ հարկավոր է այնպիսի Զինված ուժեր, որ բոլոր պոտենցիալ հակառակորդները հասկանան՝ մեզ հետ կռվի բռնվելն իմաստ չունի. Նիկոլ ՓաշինյանԱյսօր մեր աչքի առաջ այնպիսի տեսարան է, որը խորհրդանշում է սերնդափոխությունը, որ տեղի է ունենում Հայաստանի Հանրապետությունում, ՀՀ զինված ուժերում. այս մասին Պաշտպանության նախարարության վարչական համալիրում Ռազմաուսումնական հաստատությունների շրջանավարտների դիպլոմների հանձնման արարողության ժամանակ իր ելույթում ասաց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

«Այսօր այս հրապարակում կանգնած են մարդիկ, ովքեր գտնվում են Արցախյան ազատամարտի ակունքներում, այսօր այս հրապարակում կանգնած են ավագ խմբի սպաներ, ովքեր արդեն ծառայողական տպավորիչ ուղի ունեն, և այդ տպավորիչ ուղին խորհրդանշող շքանշաններ: Այսօր այս հրապարակում կանգնած են ռազմաուսումնական հաստատությունների շրջանավարտներ, որոնք իրենց կյանքում առաջին ագամ ստանում են սպայական կոչում: Սպայական ծառայությունը, թերևս, կամային ամենաբարձր հատկանիշներ պահանջող ծառայության տեսակ է, որովհետև դա պահանջում է կամք, անվերապահ և առանց քննարկման ի կատար ածել հրամաններ, անվերապահ և առանց քննարկման ապահովել սեփական հրամանների ի կատար ածումը»,- նշեց վարչապետը:

Նրա խոսքով՝ դա բարոյական, ինտելեկտուալ, հոգեբանական ահռելի ուժ պահանջող գործունեություն է սպայի ծառայությունը։ «Այսօր ձեր ներկայությունն այս հրապարակում վկայում է, որ դուք կայացրել եք որոշում, ունեք սեփական ուժերի նկատմամբ բավարար վստահություն, որ կարող եք կրել ահա այդպիսի անկրելի թվացող բեռ: Լինել սպա, լինել հրամանատար, նշանակում է, երբեմն, այնպիսի գործողությունների ուղարկել սեփական ենթականերին, որտեղից վերադառնալու հավանականությունը մեծ չէ: Լինել սպա նշանակում է անվերապահորեն ստանձնել այդպիսի հանձնարարությունների կատարումը, որոնցից վերադառնալու հնարավորությունը մեծ չէ: Սա նշանակում է, որ յուրաքանչյուր հրամանի ձևակերպում առանձնակի պատասխանատվություն է պահանջում ձեզնից յուրաքանչյուրից, որովհետև հրամանները պետք է լինեն խելամիտ, արդարացված, իրավիճակի ճշգրիտ գնահատականից բխող և պետք է լինեն այնպիսին, որ ծառայեն ՀՀ զինված ուժերին ՀՀ-ին և նրա ժողովրդին»,- շեշտեց վարչապետը:

Նիկոլ Փաշինյանը նշեց, թե դա նշանակում է, որ յուրաքանչյուր սպայի հեղինակությունը շատ ավելի բարձր պետք է լինի, քան նրա ուսադիրների զինվորական նշանակությունը. «Ավելին՝ ուսադիրների արժեքը մեծանում է յուրաքանչյուր սպայի նկատմամբ ենթակաների ունեցած հարգանքով, և այդ հարգանքը մի ձեռքբերում է, որը ձեզնից յուրաքանչյուրը վաստակելու է և արդեն իսկ վաստակել է իր ծառայությամբ, ուրիշների նկատմամբ ունեցած իր հարգանքով, սեփական անձի նկատմամբ ունեցած բացառիկ հարգանքով, սեփական հայրենիքի և ժողովրդի նկատմամբ ունեցած բացառիկ հարգանքով: Եվ ահա այս դժվար ճանապարհն անցնելու ձեր հանձնառությունը մաղթում եմ, որ լինի առավել արդյունավետ, առավել հաղթական մեր երկրի, մեր ժողովրդի և ձեզնից յուրաքանչյուրի համար»,- ասաց Նիկոլ Փաշինյանը:

Վարչապետն առանձնակի ողջունեց սպաների շարքերում կանանց ներգրավվածությունը: «Կանայք մեր բնակաչության մեծամասնությունն են, և մենք պարտավոր ենք ստեղծել բոլոր հնարավորությունները, որպեսզի նրանք կարողանան արդյունավետ և արժանապատիվ ծառայություն մատուցել ՀՀ-ին, զինված ուժերում պետական ծառայության, տնտեսության մեջ և ամենուր»,- ասաց նա:

Ապա Փաշինյանը մաղթեց, որ սպաներն իրենց ծառայության արդյունքում հասնեն նրան, որ կրեն գեներալական ուսադիրներ: «Ուզում եմ մաղթել, որ այդ պրոցեսը լինի ոչ թե ծանոթությունների արգասիք, այլ, որ այդ պրոցեսը լինի ձեզնից յուրաքանչյուրի արժանիքի օբյեկտիվ գնահատական»,- ասաց վարչապետը և խոսեց խաղաղության մասին:

«Հայաստանի Հանրապետությունը խաղաղասիրական պետություն է և խաղաղության հիմնական երաշխիքը մեր զինված ուժերն են, մեր բանակը: Բայց ես ուզում եմ ընդգծել, թե մեզ ինչպիսի խաղաղություն է պետք: Չինական զինվորական ռազմավարությունն արձանագրում է՝ տաղանդավոր գեներալները հաղթում են առանց պատերազմի: Ես ուզում եմ ասել, որ մեզ այդպիսի խաղաղություն է հարկավոր, մեզ հարկավոր են այնպիսի զինված ուժեր, այնպիսի պետություն, այնպիսի հասարակություն, որ բոլոր պոտենցիալ հակառակորդները հասկանան, որ մեզ հետ կռվի բռնվելն իմաստ չունի, որ մեզ հետ կռվի բռնվելու արդյունքը և հետևանքը մեկն է՝ մեր բոլոր թշնամիների և հակառակորդների պարտությունը, Հայաստանի Հանրապետության, նրա ժողովրդի և Զինված ուժերի անվերապահ հաղթանակը: Եվ մենք բոլորս, անկախ նրանից, թե ինչ համազգեստ ենք կրում, այս հաղթանակների նվիրված զինվորներն ենք, և մեզնից յուրաքանչյուրը՝ առաջնագծից մինչև կառավարություն և Ազգային ժողովի շենք, պետք է ծառայի այդ առաքելությանը, և մենք բոլորս՝ անկախ նրանից, թե ինչ տեսանելի ուսադիրներ ենք կրում, կրում ենք մեր ժողովրդի, պատմության, նախնիների, սերունդների, ուսերին դրած ուսադիրները:

Եվ կեցցե՛նք մենք, որ փառքով ենք կրում և կրելու այդ ուսադիրները: Եվ ուրեմն, կեցցե՛ Հայաստանի Հանրապետությունը, ՀՀ զինված ուժերը, կեցցե՛ Արցախի Հանրապետությունը, հայ ժողովուրդը և փա՛ռք մեր նահատակներին, մեր զինվորներին ու սպաներին, փա՛ռք մեր սերունդներին, որոնք կրելու են մեր հաղթանակների պատիվը, և որոնք բազմապատկելու են մեր հաղթանակները: Փա՛ռք ձեզ բոլորիդ և փառապա՛նծ ծառայություն»,- իր ելույթը եզրափակեց Փաշինյանը:


 

մեկնաբանություններ: (0)

Ինֆորմացիա
Չգրանցված հաճախորդները իրավունք չունեն թողնել մեկնաբանություններ



ԱՐԽԻՎ

^
«    սեպտեմբեր 2019    »
ԵրկԵրեքՉորՀինՈւրբՇաբԿիր
 
1
2
3
4
5
6
7
8
9
10
11
12
13
14
15
16
17
18
19
20
21
22
23
24
25
26
27
28
29
30
 


սեպտեմբեր 2019 (266)
օգօոստոս 2019 (436)
հուլիս 2019 (482)
հունիս 2019 (438)
մայիս 2019 (456)
ապրիլ 2019 (451)
Խնդրում ենք , TSAYG.am-ի հեղինակային նյութերը կամ հաղորդումները վերահրապարակելիս՝ առաջին պարբերությունում անպայման նշել կայքի հիպերհղումը:
Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց TSAYG.am-ին հղման արգելվում է:
Բոլոր իրավունքները պաշտպանված են:
MAXARTS