X

Մոռացել եք գաղտնաբառը?

Մուտք գործել այլ-կայքերի միջոցով:

 
*

Գյումրիում մեկնարկել է «Իմ քայլը հանուն Շիրակի մարզի» ներդրումային-գործարար համաժողովը


* 20-07-2019, 14:02 | Բաժին: Գլխավոր, Հասարակություն | Հեղինակ: --- | Դիտվել է 449 անգամ


Գյումրիում մեկնարկել է «Իմ քայլը հանուն Շիրակի մարզի» ներդրումային-գործարար համաժողովըՀՀ Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության և ՀՀ Շիրակի մարզպետարանի համատեղ նախաձեռնությամբ հուլիսի 20-ին Գյումրու տեխնոլոգիական կենտրոնում մեկնարկել է «Իմ քայլը հանուն Շիրակի մարզի» ներդրումային-գործարար համաժողովը և տեղական արտադրանքի ցուցահանդեսը։

«Իմ քայլը հանուն Շիրակի մարզի» ներդրումային-գործարար համաժողովին ողջույնի խոսքով հանդես կգան ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի և ՀՀ Շիրակի մարզպետ Տիգրան Պետրոսյանը, այնուհետ տեղի են ունենալու պանելային քննարկումներ: Պաշտոնական մասին կհաջորդի շուրջ 50 ներդրումային ծրագրերի ներկայացումը:

Համաժողովն անցնելու է «Սկսիր Շիրակից» կարգախոսի ներքո և մինասյան գույները ներառող շրջան-խորհրդանիշով: Համաժողովի մեկնարկից օրեր առաջ գործարկվել է համաժողովի մասին ներկայացնող www.shirak.biz կայքը:

ՀՀ կառավարության կողմից նախաձեռնված «Իմ քայլը հանուն Շիրակի մարզի» բիզնես համաժողովը նպատակ ունի ստեղծել հարթակ, որը կնպաստի մարզի տնտեսության և համայնքների զարգացմանը՝ տեղի և օտարերկրյա գործարարների միջև բազմակողմ, փոխշահավետ համագործակցության կայացման միջոցով:

Համաժողովը հնարավորություն է ստեղծում ներկայացնելու մարզի տնտեսական ներուժը, զարգացման հեռանկարները և հստակ ոլորտային ներդրումային նախագծերը:

Համաժողովի անցկացման համար սահմանվել են հետևյա ոլորտային ուղղությունները՝ ՏՏ, արդյունաբերություն, զբոսաշրջություն և գյուղատնտեսություն:

Համաժողովը մեկնարկել է Շիրակի մարզի արտադրանքների և ծառայությունների ցուցահանդես-էքսպոյով, որի ընթացքում մասնակիցները կծանոթանան մարզում գործունեություն ծավալող 60-ից ավել կազմակերպությունների և անհատների կողմից ներկայացվող արտադրանքներին և ծառայություններին:

Համաժողովի պաշտոնական մասը կունենա շուրջ 300 մասնակից: Ներկա են ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը, ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Սուրեն Պապիկյանը, ոլորտային գերատեսչությունների ղեկավարներ, պատգամավորներ, Հայաստանի Հանրապետությունում հավատարմագրված դեսպաններ, պետական և մասնավոր ընկերությունների, այդ թվում՝ խոշոր, միջին և փոքր ձեռնարկությունների ներկայացուցիչներ, արտերկրից 50 գործարարներ, տեղի 150 գործարարներ, փորձագետներ, միջազգային կառույցների, պետական և հասարակական կառույցների ներկայացուցիչներ:




 

մեկնաբանություններ: (0)

Ինֆորմացիա
Չգրանցված հաճախորդները իրավունք չունեն թողնել մեկնաբանություններ



ԱՐԽԻՎ

^
«    նոյեմբեր 2019    »
ԵրկԵրեքՉորՀինՈւրբՇաբԿիր
 
1
2
3
4
5
6
7
8
9
10
11
12
13
14
15
16
17
18
19
20
21
22
23
24
25
26
27
28
29
30
 


նոյեմբեր 2019 (254)
հոկտեմբեր 2019 (601)
սեպտեմբեր 2019 (430)
օգօոստոս 2019 (436)
հուլիս 2019 (482)
հունիս 2019 (438)
Խնդրում ենք , TSAYG.am-ի հեղինակային նյութերը կամ հաղորդումները վերահրապարակելիս՝ առաջին պարբերությունում անպայման նշել կայքի հիպերհղումը:
Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց TSAYG.am-ին հղման արգելվում է:
Բոլոր իրավունքները պաշտպանված են:
MAXARTS