X

Մոռացել եք գաղտնաբառը?

Մուտք գործել այլ-կայքերի միջոցով:

 
*

Շիրակցի գործարարները վարչապետին առաջարկեցին Գյումրու օդանավակայանից բեռնափոխադրում իրականացնել


* 20-07-2019, 13:55 | Բաժին: Գլխավոր, Հասարակություն | Հեղինակ: --- | Դիտվել է 1586 անգամ


Շիրակցի գործարարները վարչապետին առաջարկեցին Գյումրու օդանավակայանից բեռնափոխադրում իրականացնել«Իմ քայլը հանուն Շիրակի մարզի» բիզնես համաժողովի շրջանակներում Գյումրու կենտրոնական հատվածում տեղադրվել են տաղավարներ, որտեղ շիրակցի գործարարները ներկայացնում են մարզի բերք ու բարիքը։

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը շրջում էր տաղավարից տաղավար, հետաքրքրվում բիզնեսի աճի տեմպերից և օգտվում բարիքներից։

Բիզնեսի զարգացումների մասին տեղեկանալուն զուգահեռ նա բոլոր արտադրողներին հորդորում է շեշտը դնել արտադրանքի արտահանման վրա։


Վարչապետը Շիրակի մարզի թեթև արդյունաբերությունը ներկայացնող տաղավարներից մեկում տեղեկացավ, որ ապրանքը արտահանում են ԱՄՆ, Կանադա և հորդորեց էկոնոմիկայի նախարար Տիգրան Խաչատրյանին հետևել, որ ընկերությունները խնդիրներ չունենան։

Ելակները ներկայացնող տաղավարում արտադրողները վարչապետին տեղեկացրին, որ արտադրանքի մեծ աճ ունեն, ճիշտ է արտահանում են, բայց դժգոհեցին Լարսում մերթընդմերթ առաջացող խնդիրներից։ Արտադրողները վարչապետին առաջարկեցին Գյումրիի օդանավակայանում բեռնափոխադրման հնարավորություն ստեղծել։ «Դուք առաջարկությունների փաթեթը պատրաստեք, Էռնեկյանը սեպտեմբերին գալու է Հայաստան, կքննարկենք։ Կարծում եմч խնդիրներ չեն լինի։ Դուք միայն առաջարկությունները պատրաստեք», - արտադրողներին խոստացավ վարչապետը։


 

մեկնաբանություններ: (0)

Ինֆորմացիա
Չգրանցված հաճախորդները իրավունք չունեն թողնել մեկնաբանություններ



ԱՐԽԻՎ

^
«    սեպտեմբեր 2019    »
ԵրկԵրեքՉորՀինՈւրբՇաբԿիր
 
1
2
3
4
5
6
7
8
9
10
11
12
13
14
15
16
17
18
19
20
21
22
23
24
25
26
27
28
29
30
 


սեպտեմբեր 2019 (266)
օգօոստոս 2019 (436)
հուլիս 2019 (482)
հունիս 2019 (438)
մայիս 2019 (456)
ապրիլ 2019 (451)
Խնդրում ենք , TSAYG.am-ի հեղինակային նյութերը կամ հաղորդումները վերահրապարակելիս՝ առաջին պարբերությունում անպայման նշել կայքի հիպերհղումը:
Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց TSAYG.am-ին հղման արգելվում է:
Բոլոր իրավունքները պաշտպանված են:
MAXARTS