X

Մոռացել եք գաղտնաբառը?

Մուտք գործել այլ-կայքերի միջոցով:

 
*

ՀՀ Առողջապահական և աշխատանքի տեսչական մարմինը իրազեկում է


* 16-07-2019, 13:17 | Բաժին: Գլխավոր, Հասարակություն, Առողջապահություն | Հեղինակ: --- | Դիտվել է 316 անգամ


ՀՀ Առողջապահական և աշխատանքի տեսչական մարմինը իրազեկում էԲարձրության վրա և բարձրահարկ շենքերի պատշգամբների վրա ամրացված օդորակիչների (կոնդիցիոներների) վերանորոգման և տեղադրման աշխատանքները պետք է կատարել միայն անվտանգության գոտիներով կամ վերհաների միջոցով: Տեսչական մարմինն իր ուշադրության կենտրոնում է պահելու և մշտապես վերահսկելու է աշխատողների համար առողջ և անվտանգ աշխատանքային միջավայրի առկայությունը:
ՀՀ աշխատանքային օրենսգրքի համաձայն՝ գործատուն պետք է ապահովի հետևյալ պայմանները.
1. Աշխատանքի ժամանակ յուրաքանչյուր աշխատողի համար Գործատուն պարտավոր է ապահովել աշխատանքի նորմալ պայմաններ, որպեսզի աշխատողները աշխատանքները կարողանան կատարել անվտանգ:
2. Յուրաքանչյուր աշխատողի աշխատավայրը և շրջապատող միջավայրը պետք է լինեն անվտանգ, հարմար և առողջության համար անվնաս, կահավորված` աշխատողների անվտանգության ապահովման և առողջության պահպանության մասին նորմատիվ իրավական ակտերի պահանջներին համապատասխան:
3. Աշխատանքում թույլատրել օգտագործել միայն տեխնիկապես սարքին վիճակում գտնվող աշխատանքի միջոցներ, որոնք համապատասխանում են աշխատողների անվտանգության ապահովման և առողջության պահպանության մասին նորմատիվ իրավական ակտերի պահանջներին:
4.Գործատուն աշխատողներին պետք է ապահովի կոլեկտիվ և կամ անհատական պաշտպանության միջոցներով:
Տեսչական մարմինը հորդորում է գործատուներին խստիվ պահպանել անվտանգության կանոնները և բարձրության վրա աշխատանքներ կատարելիս աշխատողներին տրամադրել անվտանգության գոտիներ կամ տվյալ աշխատանքները կատարել բացառապես վերհանների միջոցով:



 

մեկնաբանություններ: (0)

Ինֆորմացիա
Չգրանցված հաճախորդները իրավունք չունեն թողնել մեկնաբանություններ



ԱՐԽԻՎ

^
«    հոկտեմբեր 2019    »
ԵրկԵրեքՉորՀինՈւրբՇաբԿիր
 
1
2
3
4
5
6
7
8
9
10
11
12
13
14
15
16
17
18
19
20
21
22
23
24
25
26
27
28
29
30
31
 


հոկտեմբեր 2019 (369)
սեպտեմբեր 2019 (430)
օգօոստոս 2019 (436)
հուլիս 2019 (482)
հունիս 2019 (438)
մայիս 2019 (456)
Խնդրում ենք , TSAYG.am-ի հեղինակային նյութերը կամ հաղորդումները վերահրապարակելիս՝ առաջին պարբերությունում անպայման նշել կայքի հիպերհղումը:
Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց TSAYG.am-ին հղման արգելվում է:
Բոլոր իրավունքները պաշտպանված են:
MAXARTS