X

Մոռացել եք գաղտնաբառը?

Մուտք գործել այլ-կայքերի միջոցով:

 
*

Իսրայելի դեսպանը Գյումրիում նախատեսված խոշոր նախագծի մասին


* 11-07-2019, 12:12 | Բաժին: Գլխավոր, Հասարակություն | Հեղինակ: --- | Դիտվել է 1262 անգամ


 Իսրայելի դեսպանը Գյումրիում նախատեսված խոշոր նախագծի մասին Իսրայելական կողմն աշխատում է Գյումրիում լոգիստիկ հանգույց ստեղծելու ուղղությամբ։ Այսօր Երևանում, Իսրայելի անկախության 71-ամյակին նվիրված ընդունելության ժամանակ այս մասին ասաց Հայաստանում Իսրայելի դեսպան Էլի Բելոցերկովսկին` պատասխանելով Sputnik Արմենիայի հարցին։

Հայաստանում Իսրայելի նախկին դեսպան Էլիյահու Յերուշալմին Sputnik Արմենիայի հետ զրույցում ասել էր, որ իսրայելցի գործարարները մտադիր են Գյումրու օդանավակայանի մերձակայքում բիզնես սկսել, որն Իսրայելից ԵԱՏՄ, ԵՄ–ից ԵԱՏՄ և հակառակ ուղղությամբ ապրանքների ներկրմամբ և արտահանմամբ զբաղվող ընկերություն կլինի։

«Հեռանկարներ կան, մենք աշխատում ենք այդ ուղղությամբ։ Հույս ունենք, որ նախագիծը հաջողություն կունենա։ Եթե իսկապես հաջողվի, ապա կարող է բազմաթիվ իսրայելցի գործարարների ներգրավել», – ընդգծեց Բելոցերկովսկին։

Նրա խոսքով` նախագծի իրականացումը իսրայելցի գործարարներին կապացուցի, որ Հայաստանում բիզնեսի լավ հնարավորություններ կան։

Ընդհանուր առմամբ, դեսպանի կարծիքով, Հայաստանի և Իսրայելի գործակցությունն արդյունավետ կլինի, այդ թվում գիտելիքահեն տեխնոլոգիաների և ՏՏ ոլորտում։

Հնարավոր գործակցության այլ ոլորտների թվում նա նշեց կրթությունը։ Բելոցերկովսկին չբացառեց տաղանդավոր հայ ուսանողներին կրթելու հնարավորությունը, ինչպես նաև բժիշկների վերապատրաստումը Իսրայելում։

2018 թվականի փետրվարի 21-ին Լոջիսթիկ FTZ իսրայելական ընկերությունը Գյումրու քաղաքապետարանի հետ փոխըմբռնման հուշագիր է ստորագրել, որի համաձայն` ընկերությանը 330 հեկտար է տրամադրվել ազատ տնտեսական գոտու համար։

Նախնական գնահատականներով` նախագծի իրականացումը պետք է մինչև 10 հազար աշխատատեղ բացի։

Նախագծի նպատակը ազատ տնտեսական գոտի ստեղծելն է, հիմնականում այն ընկերությունների համար, որոնք լոգիստիկ գործառույթներ են իրականացնում։ Կլինեն նաև ընկերություններ, որոնք զբաղվում են դեղերի կշռածրարմամբ կամ կենցաղային ու էլեկտրոնային սարքավորումների արտադրությամբ։ Դրանք խոշոր միջազգային ընկերություններ են, որոնք աշխարհի տարբեր ծայրերում իրենց մասնաճյուղերն ունեն։

Նշենք, որ նորանշանակ դեսպանը երեկ հավատարմագրեր է հանձնել ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանին։ Նրա նստավայրը լինելու է Իսրայելում։ Նախկինում Բելոցերկովսկին եղել է Ուկրաինայում Իսրայելի դեսպանի պաշտոնը։


 

մեկնաբանություններ: (0)

Ինֆորմացիա
Չգրանցված հաճախորդները իրավունք չունեն թողնել մեկնաբանություններ



ԱՐԽԻՎ

^
«    հուլիս 2019    »
ԵրկԵրեքՉորՀինՈւրբՇաբԿիր
1
2
3
4
5
6
7
8
9
10
11
12
13
14
15
16
17
18
19
20
21
22
23
24
25
26
27
28
29
30
31
 


հուլիս 2019 (305)
հունիս 2019 (438)
մայիս 2019 (456)
ապրիլ 2019 (451)
մարտ 2019 (394)
փետրվար 2019 (480)
Խնդրում ենք , TSAYG.am-ի հեղինակային նյութերը կամ հաղորդումները վերահրապարակելիս՝ առաջին պարբերությունում անպայման նշել կայքի հիպերհղումը:
Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց TSAYG.am-ին հղման արգելվում է:
Բոլոր իրավունքները պաշտպանված են:
MAXARTS