X

Մոռացել եք գաղտնաբառը?

Մուտք գործել այլ-կայքերի միջոցով:

 
*

Ատոմակայանն անջատված է ցանցից. որևէ տեխնածին աղետ տեղի չի ունեցել


* 10-07-2019, 18:54 | Բաժին: Գլխավոր, Հասարակություն | Հեղինակ: --- | Դիտվել է 1743 անգամ


Ատոմակայանն անջատված է ցանցից. որևէ տեխնածին աղետ տեղի չի ունեցել  Հայաստանի էներգետիկ համակարգում տեղի ունեցած վթարի պատճառը դեռ պարզ չէ։ Այս մասին հրավիրված հրատապ ասուլիսում հայտարարեց ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների փոխնախարար Հակոբ Վարդանյանը։

«Գիտեք, որ մեր էներգետիկ համակարգը շատ սերտորեն կապված է Իրանի էներգետիկ համակարգի հետ։ Ցանկացած տատանում մեր համակարգում զգացվում է իրենց մոտ։ Ցանկացած տատանում իրենց մոտ, զգացվում է մեզ մոտ։ Վարկածներից մեկն այն է, որ հաճախականության այդ հզոր տատանումը եկել է Իրանի էներգահամակարգում տեղի ունեցած վթարից»,– ասաց փոխնախարարը։

Նրա խոսքով` նույն ժամին նմանատիպ տատանումներ տեղի են ունեցել նաև Իրանի էներգահամակարգում։ Վերջնական պատճառները պարզելուց հետո, փոխնախարարը խոստացավ` մեղավորները կպատժվեն։

«Անհանգստանալու կարիք չկա։ Որևէ տեխնածին աղետ տեղի չի ունեցել, չի էլ ունենա»,– հայտարարեց Վարդանյանը։



Նա հայտնեց նաև , որ Հայկական ատոմային կայանը վերազինման նպատակով անջատված է ցանցից և էներգամատակարարում ստանում է միայն սեփական կարիքների համար։ «Տատանումների առաջին իսկ պահից անջատվել է ցանցից և սեփական կարիքները բավարարել դիզելային գեներատորների միջոցով»,– հայտնեց Վարդանյանը։


 

մեկնաբանություններ: (0)

Ինֆորմացիա
Չգրանցված հաճախորդները իրավունք չունեն թողնել մեկնաբանություններ



ԱՐԽԻՎ

^
«    հոկտեմբեր 2019    »
ԵրկԵրեքՉորՀինՈւրբՇաբԿիր
 
1
2
3
4
5
6
7
8
9
10
11
12
13
14
15
16
17
18
19
20
21
22
23
24
25
26
27
28
29
30
31
 


հոկտեմբեր 2019 (378)
սեպտեմբեր 2019 (430)
օգօոստոս 2019 (436)
հուլիս 2019 (482)
հունիս 2019 (438)
մայիս 2019 (456)
Խնդրում ենք , TSAYG.am-ի հեղինակային նյութերը կամ հաղորդումները վերահրապարակելիս՝ առաջին պարբերությունում անպայման նշել կայքի հիպերհղումը:
Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց TSAYG.am-ին հղման արգելվում է:
Բոլոր իրավունքները պաշտպանված են:
MAXARTS