X

Մոռացել եք գաղտնաբառը?

Մուտք գործել այլ-կայքերի միջոցով:

 
*

Գյումրու թիվ 19 հիմնական դպրոցի տնօրենը կվերադառնա աշխատանքի


* 10-07-2019, 15:46 | Բաժին: Գլխավոր, Հասարակություն | Հեղինակ: --- | Դիտվել է 1223 անգամ


Գյումրու թիվ 19 հիմնական դպրոցի տնօրենը կվերադառնա աշխատանքիԳյումրու թիվ 19 հիմնական դպրոցում ամիսներ առաջ հարուցվել էր քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 308-րդ հոդվածի 1-ին մասի եւ 314-րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներով: Ոստիկանության Շիրակի մարզային վարչության Գյումրի քաղաքի Մուշի բաժնում օպերատիվ տվյալներ կային այն մասին, որ Գյումրի քաղաքի թիվ 19 դպրոցի աշակերտների ցուցակներում եւ դասամատյաններում, որպես տարբեր դասարանների աշակերտներ, գրանցված են թվով 16 անձանց տվյալներ, ովքեր, սակայն, դպրոց չեն հաճախում եւ չեն մասնակցում դասապրոցեսներին: Շիրակի դատախազ Կարեն Գաբրիելյանը Շիրակի մարզպետին հասցեագրել էր միջնորդագիր՝ նշված դպրոցի տնօրենի աշխատանքից ազատման մասին: Այս մասին տեղեկացնում է Hraparak.am-ը:

Մարզպետն էլ իր 2019-ի մարտի 1-ի հրամանով լուծել էր հիմնական դպրոցի տնօրեն Նարինե Մեսրոպյանի հետ 2017թ․ փետրվարին կնքված աշխատանքային պայմանագիրը:

«Ղազարյան ընդ Փարթնըրս» փաստաբանական գրասենյակից տեղեացրեել են, որ թիվ 19-ը դպրոցի տնօրենը կվերադառնա աշխատանքի, քանի որ մարզպետի որոշումն անվավեր է ճանաչվել Շիրակի մարզի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի կողմից։ Այն բավարարել է Նարինե Մեսրոպյանի՝ աշխատանքից ազատելու որոշումն անվավեր ճանաչելու, իրեն աշխատանքում վերականգնելու և հարկադիր պարապուրդի գումարը բռնագանձելու պահանջների վերաբերյալ ներկայացված հայցը:

Վճիռն օրինական ուժի մեջ կմտնի հրապարակման պահից մեկ ամիս անց, եթե չբողոքարկվի ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարան։


 

մեկնաբանություններ: (0)

Ինֆորմացիա
Չգրանցված հաճախորդները իրավունք չունեն թողնել մեկնաբանություններ



ԱՐԽԻՎ

^
«    հոկտեմբեր 2019    »
ԵրկԵրեքՉորՀինՈւրբՇաբԿիր
 
1
2
3
4
5
6
7
8
9
10
11
12
13
14
15
16
17
18
19
20
21
22
23
24
25
26
27
28
29
30
31
 


հոկտեմբեր 2019 (406)
սեպտեմբեր 2019 (430)
օգօոստոս 2019 (436)
հուլիս 2019 (482)
հունիս 2019 (438)
մայիս 2019 (456)
Խնդրում ենք , TSAYG.am-ի հեղինակային նյութերը կամ հաղորդումները վերահրապարակելիս՝ առաջին պարբերությունում անպայման նշել կայքի հիպերհղումը:
Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց TSAYG.am-ին հղման արգելվում է:
Բոլոր իրավունքները պաշտպանված են:
MAXARTS