X

Մոռացել եք գաղտնաբառը?

Մուտք գործել այլ-կայքերի միջոցով:

 
*

Կալիֆոռնիայում 7,1 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել


* 6-07-2019, 12:36 | Բաժին: Գլխավոր, Տարածաշրջան, Պատահարներ | Հեղինակ: --- | Դիտվել է 1817 անգամ


Կալիֆոռնիայում 7,1 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցելՄիացյալ Նահանգների Կալիֆոռնիա նահանգում 7,1 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել, հաղորդում է Reuters գործակալությունը:

ԱՄՆ երկրաբանական ծառայության տվյալներով՝ ստորգետնյա ցնցումները գրանցվել են տեղական ժամանակով ժամը 8:20-ին: Երկրաշարժի էպիկենտրոնը գտնվել է Լոս Անջելեսից 193 կմ հյուսիս, օջախը՝ 10 կմ խորության վրա:

Աղբյուրի տեղեկություններով՝ երկրաշարժի արդյունքում մի քանի մարդ է տուժել:Մի քանի շենքեր են վնասվել, գրեթե երկու հազար մարդ մնացել է առանց էլեկտրականության:

«Որոշ տներ տեղաշարժվել են, հիմքերում ճաքեր են առաջացել, պատերի փլուզման դեպքեր են գրանցվել: Մի հոգի թեթև վիրավոր է, հրշեջները օգնություն են ցուցաբերում նրան»,- ասված է Սան Բերնարդինո շրջանի հրշեջ ծառայության հաղորդագրության մեջ:

Լոս Անջելեսի օդանավակայանի ղեկավարությունը հայտնել է, որ ստորգետնյա ցնցումները աշխատանքային գրաֆիկում խափանում չեն առաջացրել:

Նշենք, որ վերջին օրերին նույն տարածաշրջանում սա երկրորդ երկրաշարժի դեպքն էր: Հուլիսի 4-ին 6,6 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ էր գրանցվել: Էպիկենտրոնը գտնվում էր Կալիֆոռնիա նահանգի Ռիջկրեստ քաղաքից 18 կմ դեպի հյուսիս-արևելք, օջախը՝ 8,7 կմ խորության վրա:



 

մեկնաբանություններ: (0)

Ինֆորմացիա
Չգրանցված հաճախորդները իրավունք չունեն թողնել մեկնաբանություններ



ԱՐԽԻՎ

^
«    սեպտեմբեր 2019    »
ԵրկԵրեքՉորՀինՈւրբՇաբԿիր
 
1
2
3
4
5
6
7
8
9
10
11
12
13
14
15
16
17
18
19
20
21
22
23
24
25
26
27
28
29
30
 


սեպտեմբեր 2019 (266)
օգօոստոս 2019 (436)
հուլիս 2019 (482)
հունիս 2019 (438)
մայիս 2019 (456)
ապրիլ 2019 (451)
Խնդրում ենք , TSAYG.am-ի հեղինակային նյութերը կամ հաղորդումները վերահրապարակելիս՝ առաջին պարբերությունում անպայման նշել կայքի հիպերհղումը:
Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց TSAYG.am-ին հղման արգելվում է:
Բոլոր իրավունքները պաշտպանված են:
MAXARTS