X

Մոռացել եք գաղտնաբառը?

Մուտք գործել այլ-կայքերի միջոցով:

 
*

Կառավարությունը գումար է հատկացրել «Շիրակի տարածաշրջանային պետական քոլեջ» ՊՈԱԿ-ին


* 4-07-2019, 14:16 | Բաժին: Գլխավոր, Կրթություն | Հեղինակ: --- | Դիտվել է 1249 անգամ


Կառավարությունը գումար է հատկացրել «Շիրակի տարածաշրջանային պետական քոլեջ» ՊՈԱԿ-ինԿառավարությունը պետական բյուջեի եկամուտների ավելացման հաշվին Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությանը հատկացրեց 374 մլն 858 հազար դրամ՝ «Մասիսի թիվ 5 ավագ դպրոց» ՊՈԱԿ-ի, «Ալավերդու Սայաթ Նովայի անվան թիվ 8 ավագ դպրոց» ՊՈԱԿ-ի, «Երևանի թիվ 109 ավագ դպրոց» ՊՈԱԿ-ի, «Երևանի Կ․ Դեմիրճյանի անվան թիվ 139 ավագ դպրոց» ՊՈԱԿ-ի, «Հրազդանի թիվ 10 ավագ դպրոց» ՊՈԱԿ-ի վերակառուցման, թվով 6 ավագ դպրոցների շենքային պայմանների բարելավման, նախագծման, նոր մարզադահլիճների կառուցման կարիք ունեցող 10 հանրակրթական դպրոցների և մարզադահլիճների շենքային պայմանների բարելավման կարիք ունեցող 40 հանրակրթական դպրոցների նախագծանախահաշվային փաստաթղթերի մշակման, նախագծանախահաշվային փաստաթղթերի փորձաքննության, շենքերի տեխնիկական վիճակի հետազննության աշխատանքներ իրականացնելու համար։

Կառավարության որոշմամբ՝ 38 մլն 790 հազար դրամ կհատկացվի «Շիրակի տարածաշրջանային պետական քոլեջ» և «Արմավիրի տարածաշրջանային պետական քոլեջ» ՊՈԱԿ-ների առկա նախագծանախահաշվային փաստաթղթերը վերանախագծելու և վերափորձաքննություն անցկացնելու, ինչպես նաև թվով 40 հանրակրթական դպրոցների, հետագայում շինարարական աշխատանքներ կատարելու, նախագծանախահաշվային փաստաթղթերի մշակման աշխատանքներ իրականացնելու համար, 68 մլն 465 հազար դրամ` թվով 4 բարձրագույն ուսումնական հաստատությունների՝ «Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիա», «Գորիսի պետական համալսարան» ՊՈԱԿ-ների, «Հայաստանի ֆիզիկական կուլտուրայի և սպորտի պետական ինստիտուտ», «Հայաստանի ազգային ագրարային համալսարան», ««Զեյթուն» ուսանողական ավան» հիմնադրամների շենքային վատ պայմանների բարելավման համար նախագծանախահաշվային փաստաթղթերի մշակման աշխատանքներ իրականացնելու նպատակով, 32 մլն 935 հազար դրամ` «Երևանի թիվ 8 արհեստագործական պետական ուսումնարան» ՊՈԱԿ-ի և «Երևանի Առնո Բաբաջանյանի անվան պետական երաժշտամանկավարժական քոլեջ» ՊՈԱԿ-ի շենքային վատ պայմանների բարելավման համար նախագծանախահաշվային աշխատանքներ իրականացնելու նպատակով:

21 մլն 339 հազար դրամ կհատկացվի 3 մանկապատանեկան մարզադպրոցների շենքային պայմանների բարելավման համար, այդ թվում՝ «Հրանտ Շահինյանի անվան սպորտային, գեղարվեստական մարմնամարզության և ակրոբատիկայի օլիմպիական մանկապատանեկան մարզադպրոց» ՊՈԱԿ-ի մետաղասարքավորումներով մարզադահլիճի կառուցում,«Հեծանվային սպորտի օլիմպիական մանկապատանեկան մարզադպրոց» ՊՈԱԿ-ի մարզակառույցի վերակառուցում, «Թիավարության մարզաձևերի օլիմպիական մանկապատանեկան մարզադպրոց» ՊՈԱԿ-ի մարզադահլիճի և վարչական տարածքի վերակառուցում:


 

մեկնաբանություններ: (0)

Ինֆորմացիա
Չգրանցված հաճախորդները իրավունք չունեն թողնել մեկնաբանություններ



ԱՐԽԻՎ

^
«    սեպտեմբեր 2019    »
ԵրկԵրեքՉորՀինՈւրբՇաբԿիր
 
1
2
3
4
5
6
7
8
9
10
11
12
13
14
15
16
17
18
19
20
21
22
23
24
25
26
27
28
29
30
 


սեպտեմբեր 2019 (300)
օգօոստոս 2019 (436)
հուլիս 2019 (482)
հունիս 2019 (438)
մայիս 2019 (456)
ապրիլ 2019 (451)
Խնդրում ենք , TSAYG.am-ի հեղինակային նյութերը կամ հաղորդումները վերահրապարակելիս՝ առաջին պարբերությունում անպայման նշել կայքի հիպերհղումը:
Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց TSAYG.am-ին հղման արգելվում է:
Բոլոր իրավունքները պաշտպանված են:
MAXARTS