X

Մոռացել եք գաղտնաբառը?

Մուտք գործել այլ-կայքերի միջոցով:

 
*

Մանվել Գրիգորյանը դատաբժշկական փորձաքննություն կանցնի. նրան հիվանդանոց տեղափոխեցին


* 2-07-2019, 17:14 | Բաժին: Գլխավոր, Հասարակություն | Հեղինակ: --- | Դիտվել է 326 անգամ


Մանվել Գրիգորյանը դատաբժշկական փորձաքննություն կանցնի. նրան հիվանդանոց տեղափոխեցին Գեներալ Մանվել Գրիգորյանը միջգերատեսչական հանձնաժողովային դատաբժշկական փորձաքննություն կանցնի։ Այս մասին այսօր Երևանի ընդհանուր իրավասության դատարանում ընթացող դատական նիստի ժամանակ հայտնեց դատավոր Մնացական Մարտիրոսյանը։

«Դատարանը որոշեց մեղադրող կողմի միջնորդությունը բավարարել և Գրիգորյանի նկատմամբ նշանակել դատաբժշկական փորձաքննություն։ Այն կիրականացնի առողջապահության նախարարությունը»,–ասաց դատավորը։

Նա նշեց նաև, որ փորձաքննությունը պետք է պարզի` ի՞նչ հիվանդություններով է տառապում Գրիգորյանը, այդ հիվանդությունները կամ դրանցից մեկն արդյո՞ք անհամատեղելի են նրա կալանքի հետ։

Ի դեպ, Մանվել Գրիգորյանին բժիշկների ուղեկցությամբ կրկին տեղափոխեցին «Գրիգոր Լուսավորիչ» հիվանդանոց, քանի որ նա իրեն վատ էր զգում։ Դատական նիստը հետաձգվեց. այն տեղի կունանա հուլիսի 9–ին, ժամը 12–ին։



Հիշեցնենք, որ այսօր դատարանը որոշել էր Գրիգորյանի պաշտպանների միջնորդությունը` որպես խափանման միջոց ընտրված կալանավորումը գրավով ազատ արձակմամբ փոխելու, ամբողջությամբ մերժել` անհիմն լինելու պատճառով։


 

մեկնաբանություններ: (0)

Ինֆորմացիա
Չգրանցված հաճախորդները իրավունք չունեն թողնել մեկնաբանություններ



ԱՐԽԻՎ

^
«    օգոստոս 2019    »
ԵրկԵրեքՉորՀինՈւրբՇաբԿիր
 
1
2
3
4
5
6
7
8
9
10
11
12
13
14
15
16
17
18
19
20
21
22
23
24
25
26
27
28
29
30
31
 


օգօոստոս 2019 (248)
հուլիս 2019 (482)
հունիս 2019 (438)
մայիս 2019 (456)
ապրիլ 2019 (451)
մարտ 2019 (394)
Խնդրում ենք , TSAYG.am-ի հեղինակային նյութերը կամ հաղորդումները վերահրապարակելիս՝ առաջին պարբերությունում անպայման նշել կայքի հիպերհղումը:
Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց TSAYG.am-ին հղման արգելվում է:
Բոլոր իրավունքները պաշտպանված են:
MAXARTS