X

Մոռացել եք գաղտնաբառը?

Մուտք գործել այլ-կայքերի միջոցով:

 
*

Ադրբեջանի տարածքում ծագած հրդեհից Հադրութում 20 հա գարու դաշտեր են ոչնչացել


* 2-07-2019, 00:26 | Բաժին: Գլխավոր, Հասարակություն | Հեղինակ: --- | Դիտվել է 992 անգամ


Ադրբեջանի տարածքում ծագած հրդեհից Հադրութում 20 հա գարու դաշտեր են ոչնչացելՍ.թ.հունիսի 29-ին ԱՀ ոստիկանության քննչական վարչությունից գրություն է ստացվել ԱՀ ոստիկանության Հադրութի շրջանային բաժին առ այն, որ հունիսի 24-ին, Արցախի ԱԻՊԾ-ում ԱՀ քր. օր-ի 191-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին եւ 2-րդ կետերով հարուցված համապատասխան քրեական գործով պարզվել է, որ 2019թ. հունիսի 4-ին ժամը 11:00-ի սահմաններում, Ադրբեջանի Հանրապետության տարածքում ծագած հրդեհի տարածման հետեւանքով, այրվել է ԱՀ Հադրութի շրջանի վարչական տարածքներից մեկի տեղամասում Հադրութ քաղաքի բնակիչ, 1985թ.ծնված Ս. Պ-ի կողմից վարձակալված 5 հա չափով գարու դաշտ՝ վերջինիս պատճառելով 760.000 դրամի համարժեք նյութական վնաս:


Արցախի ոստիկանությունից հայտնում են, որ 2019թ. հունիսի 6-ին ժամը 13:00-ի սահմաններում, Ադրբեջանի Հանրապետության տարածքում, ծագած հրդեհի տարածման հետեւանքով այրվել է Հադրութի շրջանի բնակիչներ՝ 1970թ.ծնված Վ. Ա-ի մշակած 15 հա, 1979թ.ծնված Վ. Գ-ի մշակած 11 հա, 1968թ.ծնված Է. Մ-ի մշակած 10 հա, 1981թ.ծնված Ա. Գ-ի մշակած 5 հա գարու դաշտերը, ինչպես նաեւ ԱՀ Մարտունու շրջանի բնակիչ, 1963թ.ծնված Վ. Ա-ի մշակած 7 հա ցորենի դաշտը, պատճառելով համապատասխանաբար 2.565.000, 1.691.000, 1.710.000, 855.000 եւ 1.680.000 դրամի համարժեք նյութական վնաս:
Ստուգումներով զբաղվում է ԱՀ ոստիկանության քննչական վարչությունը:


 

մեկնաբանություններ: (0)

Ինֆորմացիա
Չգրանցված հաճախորդները իրավունք չունեն թողնել մեկնաբանություններ



ԱՐԽԻՎ

^
«    հոկտեմբեր 2019    »
ԵրկԵրեքՉորՀինՈւրբՇաբԿիր
 
1
2
3
4
5
6
7
8
9
10
11
12
13
14
15
16
17
18
19
20
21
22
23
24
25
26
27
28
29
30
31
 


հոկտեմբեր 2019 (338)
սեպտեմբեր 2019 (430)
օգօոստոս 2019 (436)
հուլիս 2019 (482)
հունիս 2019 (438)
մայիս 2019 (456)
Խնդրում ենք , TSAYG.am-ի հեղինակային նյութերը կամ հաղորդումները վերահրապարակելիս՝ առաջին պարբերությունում անպայման նշել կայքի հիպերհղումը:
Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց TSAYG.am-ին հղման արգելվում է:
Բոլոր իրավունքները պաշտպանված են:
MAXARTS