X

Մոռացել եք գաղտնաբառը?

Մուտք գործել այլ-կայքերի միջոցով:

 
*

Հայաստանի և Ադրբեջանի միջև ձերբակալվածների փոխանակումը ԵԱՀԿ-ն համարել է մարդասիրական քայլ


* 29-06-2019, 12:20 | Բաժին: Գլխավոր, Հասարակություն | Հեղինակ: --- | Դիտվել է 166 անգամ


Հայաստանի և Ադրբեջանի միջև ձերբակալվածների փոխանակումը ԵԱՀԿ-ն համարել է մարդասիրական քայլԵԱՀԿ գործող նախագահ, Սլովակիայի արտաքին և եվրոպական հարցերով նախարար Միրոսլավ Լայչակը հանդիպել է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներ Իգոր Պոպովի, Էնդրյու Շեֆերի և Ստեֆան Վիսկոնտիի հետ: Հանդիպմանը ներկա է եղել նաև ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ Անդրեյ Կասպրչիկը:

Համանախագահները Լայչակին ներկայացրել են Հայաստանի և Ադրբեջանի արտաքին գործերի նախարարների՝ Մոսկվայում ապրիլի 15-ին և Վաշինգտոնում հունիսի 20-ին տեղի ունենցած հանդիպումների արդյունքները:

Նրանք նաև տեղեկացրել են հումանիտար հարցերի շուրջ ձեռք բերված առաջընթացի, ինչպես նաև Հայաստանի ու Ադրբեջանի միջև բանտարկյալների փոխանակման մասին:

Լայչակն իր լիակատար աջակցությունն է հայտնել Մինսկի գործընթացին և համանախագահների աշխատանքին, ինչպես նաև լարվածությունը նվազեցնելու և խաղաղության ու բանակցությունների գործընթացում առաջընթացին նպաստող մթնոլորտ ստեղծելուն ուղղված ջանքերին:

Անդրադառնալով քաղաքացիների փոխանակման գործընթացին՝ ԵԱՀԿ գործող նախագահն ողջունել է այդ մարդասիրական քայլը, որը ցույց է տալիս, թե ինչպես երկխոսությունը կարող է հանգեցնել դրական արդյունքների հակամարտությունից տուժած մարդկանց համար:

Հիշեցնենք՝ Հայաստանի Հանրապետությունը, հավատարիմ մնալով միջազգային մարդասիրական իրավունքի նորմերին և իր ստանձնած միջազգային հանձնառություններին, Կարմիր խաչի միջազգային կոմիտեի օժանդակությամբ և նրա հովանու ներքո իրականացրել է 2019 թ. մարտի 16-ին ՀՀ պետական սահմանն ապօրինի հատած Էլվին Արիֆ Օղլու Իբրահիմովին Ադրբեջան տեղափոխելու գործընթացը:

Հունիսի 28-ին Հայաստանում ԿԽՄԿ պատվիրակության և Հայաստանի պատկան մարմինների ներկայացուցիչների ուղեկցությամբ վերոնշյալ անձը հանձնվել է Ադրբեջանում ԿԽՄԿ պատվիրակության և Ադրբեջանի իշխանությունների ներկայացուցիչներին: Հայաստանի Հանրապետությունն այս հումանիտար քայլն իրականացրել է առանց որևէ նախապայմանի։

Նույն օրը Հայաստանի իշխանությունների և Հայաստանում ԿԽՄԿ պատվիրակության ներկայացուցիչներին է փոխանցվել 2017թ. հունիսի 20-ին չբացահայտված պայմաններում Ադրբեջանի տարածքում հայտնված ՀՀ քաղաքացի Զավեն Կարապետյանը:

Նշենք, որ Ադրբեջանում շարունակում են մնալ Հայաստանի քաղաքացիներ Արսեն Բաղդասարյանը և Կարեն Ղազարյանը։


 

մեկնաբանություններ: (0)

Ինֆորմացիա
Չգրանցված հաճախորդները իրավունք չունեն թողնել մեկնաբանություններ



ԱՐԽԻՎ

^
«    սեպտեմբեր 2019    »
ԵրկԵրեքՉորՀինՈւրբՇաբԿիր
 
1
2
3
4
5
6
7
8
9
10
11
12
13
14
15
16
17
18
19
20
21
22
23
24
25
26
27
28
29
30
 


սեպտեմբեր 2019 (280)
օգօոստոս 2019 (436)
հուլիս 2019 (482)
հունիս 2019 (438)
մայիս 2019 (456)
ապրիլ 2019 (451)
Խնդրում ենք , TSAYG.am-ի հեղինակային նյութերը կամ հաղորդումները վերահրապարակելիս՝ առաջին պարբերությունում անպայման նշել կայքի հիպերհղումը:
Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց TSAYG.am-ին հղման արգելվում է:
Բոլոր իրավունքները պաշտպանված են:
MAXARTS