X

Մոռացել եք գաղտնաբառը?

Մուտք գործել այլ-կայքերի միջոցով:

 
*

Ադրբեջանցիներին զայրացրել է, որ lenta.ru-ն բարոյականության մասին անդրադարձում հայուհիներին գովել է, ադրբեջանուհիներին՝ «վարկաբեկել»


* 24-06-2019, 18:27 | Բաժին: Գլխավոր, Հասարակություն | Հեղինակ: --- | Դիտվել է 1290 անգամ


Ադրբեջանցիներին զայրացրել է, որ lenta.ru-ն բարոյականության մասին անդրադարձում հայուհիներին գովել է, ադրբեջանուհիներին՝ «վարկաբեկել» Ռուսական lenta.ru կայքի թղթակից Կոնստանտին Դվորեցկին ներկայացրել է կովկասցի կանանց բարոյականության և կենցաղի վերաբերյալ ուշագրավ հոդվածաշար, որում մանրամասն անդրադարձ է կատարել հայուհիների և ադրբեջանուհիների բարոյական կերպարներին:

Ադրբեջանական minval.az-ին վրդովվեցրել է այն հանգամանքը, որ ռուս լրագրողը «վարկաբեկել է» իրենց կանանց, մինչդեռ հայուհիների վերաբերյալ ավելի հարգալից է արտահայտվել և գովել է:

«Խոշոր քաղաքներում բնակվող և ֆինանսապես ապահովված կանայք կազմակերպում են աղմկոտ երեկույթներ, որտեղ ալկոհոլը գետի պես հոսում է: Նրանք դուրս չեն գալիս կոսմետոլոգների սենյակներից և հենց ամուսինների քթի տակ երիտասարդ սիրեկաններ են պահում: Մինչդեռ գյուղերում առաջվա պես գերիշխում են նահապետական ավանդույթները: Այդ ավանդույթներից մեկն առանձնակի ամուր է. նորապսակների սենյակի դռան մոտ հավաքվում է կանանց խորհուրդը, որը պետք է ամուսնական առաջին գիշերվանից հետո ուսումնասիրի սավանը»,-ադրբեջանուհիների մասին գրել է Դվորեցկին:

Հեղինակը հավելել է, որ ամուսնալուծված կնոջ համար Ադրբեջանում շատ բարդ է նորից ամուսնանալը, քանի որ ինքն այլևս «աղջիկ չէ»:

«Այս պատճառով երկրում բավականին տարածված է հիմենոպլաստիկան՝ կուսաթաղանթի վերականգնման վիրահատությունը»,-նշել է հեղինակը:

Ինչ վերաբերում է հայուհիների մասին անդրադարձին, ապա հեղինակը դրանում գրել է. «Նրանք հարգում են ավանդույթները, աշխատում են կույս ամուսնանալ, ենթարկվում են ամուսնուն և նրա հարազատներին, սիրում են սեղան գցել, շատ լավ պատրաստում են և հետևում են նորաձևությանը»:



 

մեկնաբանություններ: (0)

Ինֆորմացիա
Չգրանցված հաճախորդները իրավունք չունեն թողնել մեկնաբանություններ



ԱՐԽԻՎ

^
«    հուլիս 2019    »
ԵրկԵրեքՉորՀինՈւրբՇաբԿիր
1
2
3
4
5
6
7
8
9
10
11
12
13
14
15
16
17
18
19
20
21
22
23
24
25
26
27
28
29
30
31
 


հուլիս 2019 (240)
հունիս 2019 (438)
մայիս 2019 (456)
ապրիլ 2019 (451)
մարտ 2019 (394)
փետրվար 2019 (480)
Խնդրում ենք , TSAYG.am-ի հեղինակային նյութերը կամ հաղորդումները վերահրապարակելիս՝ առաջին պարբերությունում անպայման նշել կայքի հիպերհղումը:
Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց TSAYG.am-ին հղման արգելվում է:
Բոլոր իրավունքները պաշտպանված են:
MAXARTS