X

Մոռացել եք գաղտնաբառը?

Մուտք գործել այլ-կայքերի միջոցով:

 
*

Գյումրեցի Լյովա Գևորգյանը դարձավ Եվրոպայի չեմպիոն


* 24-06-2019, 11:37 | Բաժին: Գլխավոր, Հասարակություն, Մարզական | Հեղինակ: --- | Դիտվել է 1279 անգամ


Գյումրեցի Լյովա Գևորգյանը դարձավ Եվրոպայի չեմպիոնԼյովա Գևորգյանը իր ելույթները Եվրոպայի պատանեկան առաջնությունում սկսեց որակավորման փուլից, որում 4:0 հաշվով հաղթանակի հասավ Ադրբեջանը ներկայացնող Սագադուլա Աղաևի նկատմամբ: Մյուս երեք գոտեմարտերում Գևորգյանը հաղթանակի հասավ բացահայտ առավելությամբ՝ 10:0 հաշվով հաղթելով իսրայելցի Գկիվի Բլիազեյին և հյուսիսմակեդոնացի Ռեջեփ Հայարդիին: Իսկ բելառուս Իվան Կարամֆիլկովին հայ ըմբիշը հաղթեց 11:0 հաշվով:


Եզրափակիչում մրցակիցը ռուսաստանցի Իսլամ Կարտոևն էր: Առաջին միավորները վաստակեց Կարտոևը և առջևում էր 2:0 հաշվով: Սակայն հայ ըմբիշը բեկեց գոտեմարտի ընթացքն ու հաղթանակի հասավ 6:3 հաշվով և դարձավ Եվրոպայի չեմպիոն:

Մինչև եզրափակիչ հասնելը երեք տպավորիչ հաղթանակներից հետո 60կգ քաշային կարգում Գենիկ Ասատրյանը չկարողացավ եզրափակիչում օգտագործել իր ամբողջ ներուժը: Ադրբեջանի ներկայացուցիչ Սաբիր Ջաֆարովի հետ գոտեմարտում հայ ըմբիշը փորձեց հնարք կիրառել ու անզգուշություն դրսևորեց և մեկ ակնթարթում վեց միավորով հետ ընկավ: Մնացած ժամանակահատվածում Ասատրյանին հաջողվեց միայն մեկ միավոր վաստակել. 1:6 հաշվով պարտվելով՝ Գենիկ Ասատրյանը դարձավ Եվրոպայի առաջնության արծաթե մեդալակիր:

Ասատրյանից հետո մրցագորգ դուրս եկավ Մենուա Յարիմբեկյանը, որը 71կգ քաշային կարգում բրոնզե մեդալի համար գոտեմարտեց մոլդովացի Լիլիան Բալանի հետ: Հայ ըմբիշը կարողացավ հաղթանակի հասնել 6:4 հաշվով ու դարձավ Եվրոպայի առաջնության բրոնզե մեդալակիր:

Այսպիսով` ազատ ոճի Հայաստանի պատանեկան հավաքականը Եվրոպայի առաջնությունում նվաճեց մեկ ոսկե, երկու արծաթե և մեկ բրոնզե մեդալ:


 

մեկնաբանություններ: (0)

Ինֆորմացիա
Չգրանցված հաճախորդները իրավունք չունեն թողնել մեկնաբանություններ



ԱՐԽԻՎ

^
«    սեպտեմբեր 2019    »
ԵրկԵրեքՉորՀինՈւրբՇաբԿիր
 
1
2
3
4
5
6
7
8
9
10
11
12
13
14
15
16
17
18
19
20
21
22
23
24
25
26
27
28
29
30
 


սեպտեմբեր 2019 (293)
օգօոստոս 2019 (436)
հուլիս 2019 (482)
հունիս 2019 (438)
մայիս 2019 (456)
ապրիլ 2019 (451)
Խնդրում ենք , TSAYG.am-ի հեղինակային նյութերը կամ հաղորդումները վերահրապարակելիս՝ առաջին պարբերությունում անպայման նշել կայքի հիպերհղումը:
Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց TSAYG.am-ին հղման արգելվում է:
Բոլոր իրավունքները պաշտպանված են:
MAXARTS