X

Մոռացել եք գաղտնաբառը?

Մուտք գործել այլ-կայքերի միջոցով:

 
*

Հարգանքի տուրք՝ Հայրենականի մասնակիցներին


* 22-06-2019, 18:50 | Բաժին: Գլխավոր, Կրթություն, Հասարակություն | Հեղինակ: Ալլա Բաղդասարյան | Դիտվել է 263 անգամ


Հարգանքի տուրք՝ Հայրենականի մասնակիցներինՀունիսի 22-ը Ռուսաստանում նշվում է որպես Հիշատակի եւ վշտի օր: Գյումրու ռուսական գիտության եւ մշակույթի կենտրոնի նախաձեռնությամբ Հայրենական Մեծ պատերազմում զոհվածների հիշատակին հարգանքի տուրք է մատուցվել: 78 տարի առաջ այս օրը մեկնարկեց Հայրենական Մեծ պատերազմը: Հունիսի 22-ի լուսաբացին գերմանաֆաշիստական զորքերը, խախտելով 1939 թվականին կնքված միմյանց վրա չհարձակվելու մասին պայմանագիրը, ներխուժեցին Խորհրդային երկրի սահմանները։ Խորհրդային ժողովուրդը եւ նրա զինված ուժերը մահացու մարտի բռնվեցին ֆաշիստական Գերմանիայի հետ։ Գերմանա-խորհրդային պատերազմն ավարտվեց ֆաշիզմի դեմ լիակատար հաղթանակով։ Նախ ծաղիկներ խոնարհվեցին Գյումրու եղբայրական գերեզմանոցում,որտեղ հանգչում են Խորհրդային երկրների տարբեր ազգերի ներկայացուցիչները՝ պատերազմի այն մասնակիցները, որոնք եղել են ծանր վիրավոր ու բուժվել են Լենինականի հոսպիտալում: Այնուհետեւ միջոցառումների շարքը տեղափոխվել է «Մայր Հայաստան» հուշահամալիրի տարածք, որտեղ մեծարվել են գյումրեցի վետերանները:



 

մեկնաբանություններ: (0)

Ինֆորմացիա
Չգրանցված հաճախորդները իրավունք չունեն թողնել մեկնաբանություններ



ԱՐԽԻՎ

^
«    սեպտեմբեր 2019    »
ԵրկԵրեքՉորՀինՈւրբՇաբԿիր
 
1
2
3
4
5
6
7
8
9
10
11
12
13
14
15
16
17
18
19
20
21
22
23
24
25
26
27
28
29
30
 


սեպտեմբեր 2019 (266)
օգօոստոս 2019 (436)
հուլիս 2019 (482)
հունիս 2019 (438)
մայիս 2019 (456)
ապրիլ 2019 (451)
Խնդրում ենք , TSAYG.am-ի հեղինակային նյութերը կամ հաղորդումները վերահրապարակելիս՝ առաջին պարբերությունում անպայման նշել կայքի հիպերհղումը:
Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց TSAYG.am-ին հղման արգելվում է:
Բոլոր իրավունքները պաշտպանված են:
MAXARTS