X

Մոռացել եք գաղտնաբառը?

Մուտք գործել այլ-կայքերի միջոցով:

 
*

Ռուսաստանում բնակվող հայ եղբայրները ՀՀ զինված ուժերում ծառայելու համար վերադարձել են հայրենիք


* 21-06-2019, 18:19 | Բաժին: Գլխավոր, Հասարակություն | Հեղինակ: --- | Դիտվել է 442 անգամ


Ռուսաստանում բնակվող հայ եղբայրները ՀՀ զինված ուժերում ծառայելու համար վերադարձել են հայրենիք Ռուսաստանի Դաշնությունում բնակվող Էրիկ և Ռոման Ասադովները հարազատ եղբայրներ են, ովքեր որոշել են իրենց ծառայությունն անցնել ՀՀ զինված ուժերում՝ հայրենիքը պաշտպանելով:

«Արմենպրես»-ի հետ զրույցում Էրիկը նշեց, որ ՀՀ ՊՆ N զորամասում ծառայում է արդեն 1 տարի, իսկ նրա եղբայր Ռոմանը՝ 6 ամիս:

«Ռուսաստանից եկել ենք մեր հայրենիքում՝ Հայաստանում ծառայելու: Արդեն մեկ տարուց ավելի է, ինչ ծառայություն եմ անցնում ՀՀ զինված ուժերում: Այստեղ ենք ծնվել, այստեղ մեր հայրենի տունն է, եկել ենք մեր հայրենիքը պաշտպանելու»,- ասաց Էրիկ Ասադովը:

Բանակի մասին Ռոմանի ունեցած բացասական պատկերացումները զորակոչվելուց հետո փոխվել են: 6 ամսվա ծառայողը բոլոր զինապարտներին առանց վախենալու ծառայության մեկնելու կոչ է անում:

«Հիանալի է անցնում ծառայությունը: Ամեն ինչ կարելի է ասել, որ դուր է եկել: Երբ դեռ չէի եկել ծառայության, մտածում էի, որ բարդ է լինելու, բայց ամեն ինչ կարգին է, այնպես որ վախենալու ոչինչ չկա: Պետք է գնալ ծառայության՝ պաշտպանելու հայրենիքը»,- նշեց Ռոման Ասադովը:

Եղբայրները դեռ հստակ չեն որոշել՝ ծառայությունն ավարտելուց հետո վերադառնալու են Ռուսաստանի Դաշնություն, թե մնալու են Հայաստանում, բայց հստակ նշում են, որ իրենց հայրենիքն այստեղ է, որտեղ իրենք ծնվել են:


 

մեկնաբանություններ: (0)

Ինֆորմացիա
Չգրանցված հաճախորդները իրավունք չունեն թողնել մեկնաբանություններ



ԱՐԽԻՎ

^
«    դեկտեմբեր 2019    »
ԵրկԵրեքՉորՀինՈւրբՇաբԿիր
 
1
2
3
4
5
6
7
8
9
10
11
12
13
14
15
16
17
18
19
20
21
22
23
24
25
26
27
28
29
30
31
 


դեկտեմբեր 2019 (101)
նոյեմբեր 2019 (563)
հոկտեմբեր 2019 (601)
սեպտեմբեր 2019 (430)
օգօոստոս 2019 (436)
հուլիս 2019 (482)
Խնդրում ենք , TSAYG.am-ի հեղինակային նյութերը կամ հաղորդումները վերահրապարակելիս՝ առաջին պարբերությունում անպայման նշել կայքի հիպերհղումը:
Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց TSAYG.am-ին հղման արգելվում է:
Բոլոր իրավունքները պաշտպանված են:
MAXARTS