X

Մոռացել եք գաղտնաբառը?

Մուտք գործել այլ-կայքերի միջոցով:

 
*

Ադրբեջանցիների կողմից 6-րդ հարկից դուրս նետված հայ պատանին նոր մանրամասներ է ներկայացրել


* 19-06-2019, 15:49 | Բաժին: Գլխավոր, Տարածաշրջան, Պատահարներ | Հեղինակ: --- | Դիտվել է 1693 անգամ


Ադրբեջանցիների կողմից 6-րդ հարկից  դուրս նետված հայ պատանին նոր մանրամասներ է ներկայացրելԽարկովի ֆիզիկական կուլտուրայի պետական ակադեմիայի ուսանող Արթուր Մարտիրոսյանը, որին դուրս էին նետել ուսանողական հանրակացարանի վեցերորդ հարկի պատուհանից, objectiv.tv-ին պատմել է կատարվածի մանրամասները:

Մարտիրոսյանի խոսքով՝ իրեն դուրս գցողները վեցն են եղել, և ինքը նրանց ճանաչել է: Տղան պատմել է, որ իրեն սենյակի պատուհանից դուրս են գցել այն ժամանակ, երբ ինքը դուրս է շպրտել ծանոթների՝ իր սենյակում թողած իրերը: Մարտիրոսյանը ենթադրել է, որ ծանոթներն այդ իրերի միջոցով ցանկացել են իր դեմ ինչ-որ բան անել:

«Երկու-երեք րոպե անց հանկարծ սենյակիս դուռը կոտրեցին, սկսվեց կռիվը: Նրանք սկսեցին կռվել, հանեցին էլեկտրաշոկեր, դանակ: Ես մեր միջև սեղան դրեցի, մոտեցա պատուհանին և սկսեցի օգնություն կանչել»,-ասել է նա:

Ցած ընկնելուց հետո Մարտիրոսյանը թաքնվել է ավտոկանգառում, որտեղ խնդրել է ոստիկանություն կանչել:

Հանրակացարանի հսկիչը պատմել է, որ հայազգի ուսանողը նախքան այս միջադեպը երբևէ ուշադրության կենտրոնում չի եղել ու աչքի չի ընկել անկարգապահությամբ: Այժմ դեպքի հետաքննությամբ զբաղվում են իրավապահները:

Ինչպես ավելի վաղ հայտնել էինք, 18-ամյա ուսանողը, որը զբաղվում է ըմբշամարտով, սամբոյով և ձյուդոյով, հանրակացարանում ընկերացել է նույն սենյակում բնակվող ադրբեջանցի ուսանողի հետ, որը նրան այլ ադրբեջանցիների մասնակցությամբ պիկնիկի է հրավիրել:

Տղայի հայրը՝ Սերգոն, պատմել է, որ պիկնիկի ժամանակ որդին վատ է զգացել, գնացել է իր սենյակ: Շուտով նրա ինքնազգացողության մասին տեղեկանալու պատրվակով նրա սենյակ են մտել պիկնիկին նրա հետ եղած ուսանողները: Սկսել են սենյակում ինչ-որ պայուսակներ ու անձնագրեր տեղադրել: Արթուրը հասկացել է, որ իր դեմ թակարդ են լարում և ենթադրել, որ փորձում են իր մոտ թմրանյութ գցել: Նա ձևացրել է, թե իբր չի հասկանում դա:

Հենց որ տղայի նոր ծանոթները հեռացել են, նա կողպել է դուռը և սկսել պատուհանից դուրս նետել նրանց թողած իրերը: Երևում է՝ դա տեսնելով՝ երիտասարդները վերադարձել են, կոտրել դուռը և ծեծել նրան: Մարտիրոսյանին հաջողվել է մոտենալ բաց պատուհանին և օգնություն կանչել, և հենց այդ ժամանակ էլ նրան դուրս են նետել:

Ցած ընկնելուց հետո նա հրաշքով ողջ է մնացել: Տղան սողալով հասել է մոտակա ավտոկայանատեղին, որի պահակը ոստիկանութուն է ահազանգել:

Ուսանողը հիվանդանոց է տեղափոխվել, նրա մոտ կոնքոսկրերի կոտրվածքներ են ախտորոշվել:

Սերգո Մարտիրոսյանի խոսքով՝ չարագործներն իմանալով, որ իրենց ընտանիքն ունևոր է, այդ կերպ փորձել են գումար շորթել:

Ադրբեջանցիների կողմից 6-րդ հարկից  դուրս նետված հայ պատանին նոր մանրամասներ է ներկայացրել

 

մեկնաբանություններ: (0)

Ինֆորմացիա
Չգրանցված հաճախորդները իրավունք չունեն թողնել մեկնաբանություններ



ԱՐԽԻՎ

^
«    դեկտեմբեր 2019    »
ԵրկԵրեքՉորՀինՈւրբՇաբԿիր
 
1
2
3
4
5
6
7
8
9
10
11
12
13
14
15
16
17
18
19
20
21
22
23
24
25
26
27
28
29
30
31
 


դեկտեմբեր 2019 (101)
նոյեմբեր 2019 (563)
հոկտեմբեր 2019 (601)
սեպտեմբեր 2019 (430)
օգօոստոս 2019 (436)
հուլիս 2019 (482)
Խնդրում ենք , TSAYG.am-ի հեղինակային նյութերը կամ հաղորդումները վերահրապարակելիս՝ առաջին պարբերությունում անպայման նշել կայքի հիպերհղումը:
Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց TSAYG.am-ին հղման արգելվում է:
Բոլոր իրավունքները պաշտպանված են:
MAXARTS