X

Մոռացել եք գաղտնաբառը?

Մուտք գործել այլ-կայքերի միջոցով:

 
*

Թուրքիայում հորդառատ անձրևներից առաջացած ցեխային զանգվածահոսքի հետևանքով 7 մարդ է անհետ կորել


* 19-06-2019, 11:37 | Բաժին: Գլխավոր, Տարածաշրջան | Հեղինակ: --- | Դիտվել է 368 անգամ


Թուրքիայում հորդառատ անձրևներից առաջացած ցեխային զանգվածահոսքի հետևանքով 7 մարդ է անհետ կորել Ներկայիս Թուրքիայի արևելյան Աղրըի նահանգում (հայկական պատմական անունը՝ Քարբեր) հորդառատ անձրևներից առաջացած ցեխային զանգվածահոսքի հետևանքով, նախնական տվյալներով, 7 մարդ անհետ կորել է, գրում են թուրքական լրատվամիջոցները:

Նշվում է, որ տարերքի հետևանքով 5 մարդ է մահացել, որից 2-ը երեխաներ են: Լրատվամիջոցների տվյալներով՝ հորդառատ անձրևները շրջանում մի քանի օր է՝ չեն դադարում:

Հիշեցնենք, որ հունիսի 10-ին հորդառատ անձրևներից առաջացած ջրհեղեղի հետևանքով մայրաքաղաք Անկարայում 3 մարդ էր զոհվել, շատ թաղամասեր ու փողոցներ ջրի տակ էին անցել, երթևեկությունը կաթվածահար էր եղել, որոշ փողոցներ փակվել էին:

Ավելի ուշ ջրհեղեղներ էին գրանցվել նաև Ստամբուլում, որոշ փողոցներում ավտոմեքենաները մնացել էին ջրի տակ, Պենդիք, Քարթալ և Մալթեփե շրջաններում տներն ու ստորգետնյա անցումները ողողվել էին ջրով:


 

մեկնաբանություններ: (0)

Ինֆորմացիա
Չգրանցված հաճախորդները իրավունք չունեն թողնել մեկնաբանություններ



ԱՐԽԻՎ

^
«    դեկտեմբեր 2019    »
ԵրկԵրեքՉորՀինՈւրբՇաբԿիր
 
1
2
3
4
5
6
7
8
9
10
11
12
13
14
15
16
17
18
19
20
21
22
23
24
25
26
27
28
29
30
31
 


դեկտեմբեր 2019 (218)
նոյեմբեր 2019 (563)
հոկտեմբեր 2019 (601)
սեպտեմբեր 2019 (430)
օգօոստոս 2019 (436)
հուլիս 2019 (482)
Խնդրում ենք , TSAYG.am-ի հեղինակային նյութերը կամ հաղորդումները վերահրապարակելիս՝ առաջին պարբերությունում անպայման նշել կայքի հիպերհղումը:
Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց TSAYG.am-ին հղման արգելվում է:
Բոլոր իրավունքները պաշտպանված են:
MAXARTS