X

Մոռացել եք գաղտնաբառը?

Մուտք գործել այլ-կայքերի միջոցով:

 
*

Ախուրյանի ոստիկանները երեք տղամարդու են բերման ենթարկել


* 19-06-2019, 14:52 | Բաժին: Գլխավոր, Կրթություն | Հեղինակ: --- | Դիտվել է 609 անգամ


Ախուրյանի ոստիկանները երեք տղամարդու են բերման ենթարկել Հունիսի 17-ին ոստիկանության Ախուրյանի բաժնում տեղեկություններ են ստացվել, որ Գյումրիի 43-ամյա մի բնակիչ ապօրինի թմրամիջոց է պահում, պատրաստում և օգտագործում:
«Հետախուզում-2019» օպերատիվ-կանխարգելիչ միջոցառման շրջանակներում նույն օրը, ժամը 18.50-ին, ապօրինի թմամիջոց պատրաստելու, պահելու և գործածելու կասկածանքով, ոստիկանության Ախուրյանի բաժնի ծառայողները Մայիսյան գյուղի վարչական տարածքում գտնվող դաշտից բերման են ենթարկել գյումրեցի երեք տղամարդու:
Նշված տարածքի զննությամբ հայտնաբերվել և առգրավվել են 6 պլաստմասսե տարաներ, որից երկուսը մասամբ կտրված վիճակում, որոնց մեջ առկա է տարբեր քանակի յուրահատուկ հոտով հեղուկ, պոլիէթիլենային 1 տոպրակ, որի մեջ առկա են «Պիրալգին» գրառմամբ դեղահաբերի դատարկ տուփեր, լուցկու դատարկ տուփեր, բամբակ, 5 դատարկ ներարկիչ և 6 օգտագործված ներարկիչ, որոնցից մեկում 2 մլ սև գույնի հեղուկով, 2 հատ սուրճի բաժակներ՝ սև նստվածքով, 1 քամիչ՝ ցանցի վրա սև հետքերով, թղթե տոպրակ՝ լցված սպիտակ զանգվածով, մետաղյա տարա՝ լցված ջրով, 2 սրիչ, չոր-սպիրտ գրառմամբ տուփ և սոդա գրառմամբ թղթե տուփ:
Հայտնաբերվածի կապակցությամբ բերման ենթարկվածներից 43-ամյա տղամարդը հայտնել է, որ պատկանում է իրեն, թմրանյութի պատրաստման համար անհրաժեշտ պարագաներ են, թմրանյութը պատրաստել է անձամբ ներարկման միջոցով օգտագործելու համար:
Նշանակվել է համալիր դատաքիմիական փորձաքննություններ:
Նախապատրաստվում են նյութեր:


***
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:


 

մեկնաբանություններ: (0)

Ինֆորմացիա
Չգրանցված հաճախորդները իրավունք չունեն թողնել մեկնաբանություններ



ԱՐԽԻՎ

^
«    սեպտեմբեր 2019    »
ԵրկԵրեքՉորՀինՈւրբՇաբԿիր
 
1
2
3
4
5
6
7
8
9
10
11
12
13
14
15
16
17
18
19
20
21
22
23
24
25
26
27
28
29
30
 


սեպտեմբեր 2019 (266)
օգօոստոս 2019 (436)
հուլիս 2019 (482)
հունիս 2019 (438)
մայիս 2019 (456)
ապրիլ 2019 (451)
Խնդրում ենք , TSAYG.am-ի հեղինակային նյութերը կամ հաղորդումները վերահրապարակելիս՝ առաջին պարբերությունում անպայման նշել կայքի հիպերհղումը:
Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց TSAYG.am-ին հղման արգելվում է:
Բոլոր իրավունքները պաշտպանված են:
MAXARTS