X

Մոռացել եք գաղտնաբառը?

Մուտք գործել այլ-կայքերի միջոցով:

 
*

Մի խումբ ադրբեջանցիներ 18–ամյա հայ տղային նետել են 6-րդ հարկի պատուհանից


* 18-06-2019, 16:20 | Բաժին: Գլխավոր, Տարածաշրջան, Պատահարներ | Հեղինակ: --- | Դիտվել է 7372 անգամ


Մի խումբ ադրբեջանցիներ 18–ամյա հայ տղային նետել են 6-րդ հարկի պատուհանից  Sputnik:Խարկովի ֆիզիկական կուլտուրայի պետական ակադեմիայի առաջին կուրսի ուսանող Արթուր Մարտիրոսյանին վեցերորդ հարկից նետել են ադրբեջանցի ուսանողները։ Դեպքի մանրամասները ХарківTimes-ին է պատմել տուժածի հայրը՝ Սերգո Մարտիրոսյանը։

Նա ասել է, որ որդին զբաղվում է սամբոյով, ձյուդոյով և ըմբշամարտով, Ուկրաինայի ազգային հավաքականի անդամ է: Տղան սովորել ու մարզվել է Կիևի Իվան Պոդդուբնիի անվան օլիմպիական քոլեջում։ 18-ամյա Արթուրը սպորտի վարպետ է, Ուկրաինայի վեցակի չեմպիոն, Ուկրաինայի սպորտային առաջնության կրկնակի հաղթող, Եվրոպայի առաջնության եռակի հաղթող: Ապրիլին նա մասնակցել է Կիպրոսում անցկացվող պատանիների Եվրոպայի առաջնությանը, պատրաստվում էր աշխարհի գավաթին:

Հանրակացարանում, որտեղ բնակվել է Արթուրը, ադրբեջանցի տղա է հայտնվել, նրանք միանգամից ընկերացել են։ Հոր խոսքով` Արթուրն իր ադրբեջանցի հարևանին անգամ իրենց տուն է տարել՝ Ալչևսկ։ Այդ չարաբաստիկ օրը, ադրբեջանցի տղան Արթուրին հրավիրել է խորոված ուտելու իր ադրբեջանցի ընկերների հետ։ Խնջույքի ժամանակ Արթուրի ինքնազգացողությունը վատացել է։ Հայրը կարծում է, որ Արթուրի խմիչքի մեջ ինչ–որ բան են լցրել։ Արթուրը գնացել է հանրակացարանի իր սենյակ` ուշքի գալու։

Շուտով ադրբեջանցի ուսանողները մտել են սենյակ` իբր նրա որպիսությունն իմանալու համար։ Հոր խոսքով` ադրբեջանցիները իրենց հետ կասկածելի պայուսակ ու ինչ–որ անձնագրեր են բերել։ Արթուրը միայն այդ ժամանակ է հասկացել, որ ամեն ինչ պլանավորված է եղել, և ուզում են իր «գլխին սարքել»` թմրանյութ «գցել», բայց իրեն այնպես է պահել, թե ոչինչ չի հասկանում։



Երբ ադրբեջանցի տղաները հեռացել են, Արթուրը նրանց հետևից դուռը փակել է և կասկածելի պայուսակը նետել պատուհանից։ Հավանաբար այդ ամենը տեսնելով` ադրբեջանցի տղաները հետ են եկել, կոտրել են դուռը և սկսել են ծեծել տղային։ Արթուրը կարողացել է մոտենալ բաց պատուհանին և օգնություն կանչել, բայց հենց այդ ժամանակ ադրբեջանցի տղաները նրան նետել են պատուհանից։

Արթուրը ոչ միայն հրաշքով փրկվել է, այլև չի կորցրել գիտակցությունը։ Հականալով, որ տղաները կարող են իջնել ներքև և սպանել իրեն, նա սողալով հասել է մոտակա ավտոկայանատեղի և մտել բեռնափոխադրող մեքենայի տակ։ Ադրբեջանցի տղաները սկսել են փնտրել Արթուրին։ Երբ ցանկացել են ավտոկայանատեղի մտնել, շները սկսել են հաչալ, մոտեցել է անվտանգության աշխատակիցը, որը նրանց ներս չի թողել։

Հենց անվտանգության աշխատակիցն էլ գտել է Արթուրին և ոստիկանություն կանչել։ Ոստիկաններն արագ են հասել դեպքի վայր։ Հոր խոսքով` ոստիկանությունն անմիջապես հայտարարել է, որ տղան ցանկացել է ինքնասպան լինել, և նա թմրամիջոցների ազդեցության տակ է: Նրանք ստիպել են Արթուրին տեսախցիկի առաջ ասել, որ ինքը ոչինչ չի հիշում, սակայն Արթուրը նշել է, որ իրեն պատուհանից գցել են և որ ինքը թմրանյութեր չի օգտագործում։ Փաստն այն է, որ միջազգային մրցումներին մասնակիցը, որ պարբերաբար դոպինգ թեստեր է անցնում, թմրանյութեր օգտագործել չի կարող:



Այնուհետեւ ժամանել է շտապօգնությունը, Արթուրին առաջին հերթին տեղափոխել են հիվանդանոց, այնուհետեւ հոգեբուժարան և միայն հետո նրան վերադարձրել շտապօգնության բաժին, որտեղ այժմ բուժում է ստանում: Հայրն ասում է, որ Արթուրը կոնքազդրային հոդի վնասվածք է ստացել, ինչպես նաև ազդրերի կոտրվածքներ ։Այժմ մարզական կարիերան շարունակելու մասին խոսք լինել չի կարող։

«Շնորհակալ եմ աստծուն, որ որդիս ողջ է, վեցերորդ հարկից, 20 մետր բարձրությունից ընկնելուց հետո հրաշքով փրկվել է», - ասել է հայրը:

Հայրը կարծում է, որ ամենայն հավանականությամբ, կատարվածը իրենից փող կորզելու ձախողված փորձ էր, քանի որ իր ընտանիքը բավականին հարուստ է, և ընկեր ձևացող ադրբեջանցի հավանաբար տղան այդ մասին ասել է իր ընկերներին։

Հիշեցնենք` օրեր առաջ ХарківTimes-ը հաղորդել էր, որ Խարկովի բուհերից մեկի ուսանողը ընկել է 6-րդ հարկից և մարմնական վնասվածքներով տեղափոխվել հիվանդանոց։ Դեպքը տեղի է ունեցել հունիսի 12 -ին ժամը 07․ 24-ին։

Դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործ։




 

մեկնաբանություններ: (0)

Ինֆորմացիա
Չգրանցված հաճախորդները իրավունք չունեն թողնել մեկնաբանություններ



ԱՐԽԻՎ

^
«    դեկտեմբեր 2019    »
ԵրկԵրեքՉորՀինՈւրբՇաբԿիր
 
1
2
3
4
5
6
7
8
9
10
11
12
13
14
15
16
17
18
19
20
21
22
23
24
25
26
27
28
29
30
31
 


դեկտեմբեր 2019 (101)
նոյեմբեր 2019 (563)
հոկտեմբեր 2019 (601)
սեպտեմբեր 2019 (430)
օգօոստոս 2019 (436)
հուլիս 2019 (482)
Խնդրում ենք , TSAYG.am-ի հեղինակային նյութերը կամ հաղորդումները վերահրապարակելիս՝ առաջին պարբերությունում անպայման նշել կայքի հիպերհղումը:
Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց TSAYG.am-ին հղման արգելվում է:
Բոլոր իրավունքները պաշտպանված են:
MAXARTS