X

Մոռացել եք գաղտնաբառը?

Մուտք գործել այլ-կայքերի միջոցով:

 
*

Քիմ Քարդաշյանը ելույթ է ունեցել Սպիտակ տանը


* 14-06-2019, 17:57 | Բաժին: Գլխավոր, Տարածաշրջան, Հասարակություն | Հեղինակ: --- | Դիտվել է 238 անգամ


Քիմ Քարդաշյանը ելույթ է ունեցել Սպիտակ տանը
Ամերիկահայ հայտնի հեռուստաաստղ Քիմ Քարդաշյանը ելույթ է ունեցել Սպիտակ տանը՝ կոչ անելով աջակցել նախկին բանտարկյալներին նոր աշխատանք փնտրելու և ճիշտ ճանապարհին վերադառնալու գործում, գրում է The Guardian-ը:

«Բոլորս ցանկանում ենք, որ հասարակությունն ապահով լինի: Որքան շատ հնարավորություններ ունենան նրանք և որքան շատ աջակցենք նրանց, այնքան բոլորս ապահով կլինենք»,- ասել է հեռուստաաստղը:

Ելույթի շրջանակում նա նոր ծրագիր է ներկայացրել, որը պետք է ապահովի նախկին բանտարկյալների տեղափոխությունը դեպի աշխատավայր, ինչպես նաև աշխատանքի հարցազրույցների և այլ միջոցառումների հաճախելու ժամանակ տրանսպորտ տրամադրի:

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հավանության է արժանացրել Քարդաշյանի ելույթը: «Երևում է՝ նա մեծ ժողովրդականություն է վայելում»,- ասել է նախագահը:

Նշենք, որ Քիմ Քարդաշյանը մի քանի անգամ եղել է Սպիտակ տանը՝ քննարկելու Քրեական օրենսգրքի բարեփոխումները: Նրան հաջողվել է համոզել Թրամփին ներում շնորհել Ալիս Մարի Ջոնսոնին, որը թմրանյութերի տարածմամբ ու փողերի լվացմամբ զբաղվելու համար առանց բողոքարկման հնարավորության ցմահ բանտարկության էր դատապարտվել:




 

մեկնաբանություններ: (0)

Ինֆորմացիա
Չգրանցված հաճախորդները իրավունք չունեն թողնել մեկնաբանություններ



ԱՐԽԻՎ

^
«    հունիս 2019    »
ԵրկԵրեքՉորՀինՈւրբՇաբԿիր
 
1
2
3
4
5
6
7
8
9
10
11
12
13
14
15
16
17
18
19
20
21
22
23
24
25
26
27
28
29
30


հունիս 2019 (311)
մայիս 2019 (456)
ապրիլ 2019 (451)
մարտ 2019 (394)
փետրվար 2019 (480)
հունվար 2019 (365)
Խնդրում ենք , TSAYG.am-ի հեղինակային նյութերը կամ հաղորդումները վերահրապարակելիս՝ առաջին պարբերությունում անպայման նշել կայքի հիպերհղումը:
Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց TSAYG.am-ին հղման արգելվում է:
Բոլոր իրավունքները պաշտպանված են:
MAXARTS