X

Մոռացել եք գաղտնաբառը?

Մուտք գործել այլ-կայքերի միջոցով:

 
*

Թմրամիջոցի հայտնաբերում Շիրակի մարզում


* 13-06-2019, 16:12 | Բաժին: Գլխավոր, Հասարակություն | Հեղինակ: --- | Դիտվել է 958 անգամ


Թմրամիջոցի հայտնաբերում Շիրակի մարզումՀունիսի 11-ին, ժամը 10.20-ին, ոստիկանության Կումայրիի բաժնում օպերատիվ տեղեկություններ են ստացվել, որ Մայիսյան գյուղի 54-ամյա մի բնակիչ տանն աճեցնում է կանեփ, ինչից պատրաստում և օգտագործում է թմրամիջոց:
Հարուցված քրեական գործի շրջանակներում ոստիկանության ծառայողները հունիսի 12-ին, ժամը 12.00-ին, հիշյալ քաղաքացու տան խուզարկությամբ ավտոտնակում, թեյնիկի մեջ, հայտնաբերել են թղթով փաթեթավորված 6,3 գ ընդհանուր կշռով կանեփ տեսակի բույսի սերմեր, իսկ ավտոտնակի հարևանությամբ՝ 180 գ ընդհանուր կշռով 20 կանեփանման կանաչ բույս:
Տղամարդը հայտնել է, որ հայտնաբերված սերմերը պատկանում են իրեն, կանեփի սերմեր են, իսկ հայտնաբերված 20 ցողունները վայրաճ կանեփ են, ինչը ինքը չի մշակել և չի օգտագործել:
Նշանակվել է դատաքիմիական փորձաքննություն:
Նախապատրաստվում են նյութեր:



***
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:


 

մեկնաբանություններ: (0)

Ինֆորմացիա
Չգրանցված հաճախորդները իրավունք չունեն թողնել մեկնաբանություններ



ԱՐԽԻՎ

^
«    նոյեմբեր 2019    »
ԵրկԵրեքՉորՀինՈւրբՇաբԿիր
 
1
2
3
4
5
6
7
8
9
10
11
12
13
14
15
16
17
18
19
20
21
22
23
24
25
26
27
28
29
30
 


նոյեմբեր 2019 (422)
հոկտեմբեր 2019 (601)
սեպտեմբեր 2019 (430)
օգօոստոս 2019 (436)
հուլիս 2019 (482)
հունիս 2019 (438)
Խնդրում ենք , TSAYG.am-ի հեղինակային նյութերը կամ հաղորդումները վերահրապարակելիս՝ առաջին պարբերությունում անպայման նշել կայքի հիպերհղումը:
Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց TSAYG.am-ին հղման արգելվում է:
Բոլոր իրավունքները պաշտպանված են:
MAXARTS