X

Մոռացել եք գաղտնաբառը?

Մուտք գործել այլ-կայքերի միջոցով:

 
*

Շիրակի մարզում ոստիկանները հրազեն և փամփուշտ են հայտնաբերել


* 12-06-2019, 18:40 | Բաժին: Գլխավոր, Հասարակություն | Հեղինակ: --- | Դիտվել է 385 անգամ


Շիրակի մարզում ոստիկանները հրազեն և փամփուշտ են հայտնաբերելՀունիսի 10-ին, ժամը 13.55-ին, ոստիկանության Մուշի բաժնում տեղեկություններ են ստացվել, որ Շիրակի մարզի Սառնաղբյուր գյուղի 41-ամյա մի բնակիչ իր տանը և կից օժանդակ կառույցներում ապօրինի պահում է զենք, ռազմամթերք: Նույն օրը հարուցվել է քրեական գործ ՀՀ քրեական օրենսգրքի 235 հոդվածի 1-ին մասի հատկանիշներով:
Հունիսի 11-ին, ժամը 10.30-ին, քրեական գործի շրջանակներում, ոստիկանության Մուշի և Անիի բաժինների ծառայողները Սառնաղբյուր գյուղի հիշյալ բնակչի տանը կատարված խուզարկությամբ ննջասենյակում երկաթյա պահարանից հայտնաբերել են ապօրինի պահվող «ՏՕԶ» տիպի հրազեն և 5,6 մմ տրամաչափի 13 փամփուշտ:
Ձեռնարկվում են միջոցառումներ քաղաքացուն հայտնաբերելու ուղղությամբ:
Հայտնաբերված հրազենը և փամփուշտներն առգրավվել են:
Նշանակվել է դատաձգաբանական փորձաքննություն:
Կատարվում է նախաքննություն:


***

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:


 

մեկնաբանություններ: (0)

Ինֆորմացիա
Չգրանցված հաճախորդները իրավունք չունեն թողնել մեկնաբանություններ



ԱՐԽԻՎ

^
«    հունիս 2019    »
ԵրկԵրեքՉորՀինՈւրբՇաբԿիր
 
1
2
3
4
5
6
7
8
9
10
11
12
13
14
15
16
17
18
19
20
21
22
23
24
25
26
27
28
29
30


հունիս 2019 (275)
մայիս 2019 (456)
ապրիլ 2019 (451)
մարտ 2019 (394)
փետրվար 2019 (480)
հունվար 2019 (365)
Խնդրում ենք , TSAYG.am-ի հեղինակային նյութերը կամ հաղորդումները վերահրապարակելիս՝ առաջին պարբերությունում անպայման նշել կայքի հիպերհղումը:
Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց TSAYG.am-ին հղման արգելվում է:
Բոլոր իրավունքները պաշտպանված են:
MAXARTS