X

Մոռացել եք գաղտնաբառը?

Մուտք գործել այլ-կայքերի միջոցով:

 
*

Սպանվել է Մարտի 1-ի գործով տուժող Արթուր Ավագյանի հայրը՝ Սարգիս Ավագյանը


* 12-06-2019, 17:20 | Բաժին: Գլխավոր, Հասարակություն | Հեղինակ: --- | Դիտվել է 620 անգամ


Սպանվել է Մարտի 1-ի գործով տուժող Արթուր Ավագյանի հայրը՝ Սարգիս ԱվագյանըArmtimes: Հունիսի 10-ին Երեւան քաղաքի Էրեբունի վարչական շրջանի տարածքում ծեծելով, ապա նաեւ դիտավորությամբ դանակի հարվածով տաքսու վարորդի են սպանել: Միջադեպին փորձել է միջամտել մի երիտասարդ, սակայն նրան նույնպես դանակահարել են: Գործը գտնվում է ՀՀ քննչական կոմիտեի տիրույթում:

«Հայկական ժամանակ»-ին հայտնի դարձավ, որ տաքսու սպանված վարորդը Սարգիս Ավագյանն է՝ Մարտի 1-ի գործով տուժող Արթուր Ավագյանի հայրը:

Մարտի 1-ին ծանր վիրավորված Արթուր Ավագյանը պաշտոնապես տուժող էր ճանաչվել միայն 2008-ի սեպտեմբերի 2-ին՝ «Մարտի 1»-ի մայր գործով նախաքննության ավարտից 2 օր առաջ:

Արթուր Ավագյանը մարտի 1-ին, ժամը 22:15-ին, շտապ օգնության մեքենայով բերվելով «Արմենիա» բժշկական կենտրոն՝ մի քանի օր անցկացրել էր վերակենդանացման բաժանմունքում եւ ստացած վնասվածքների պատճառով անգամ չէր կարողացել պատասխանել քննիչների հարցերին: Հիվանդանոցում արձանագրվել էին ծայրահեղ ծանր վիճակում գտնվող Արթուր Ավագյանի վնասվածքները. «Պարանոցի եւ դեմքի հրազենային վնասվածք, տրավմատիկ շոկ, ձախ ենթածնոտային շրջանի պատռվածք վերք (հրազենային վերքի մուտք), աջ թշային շրջանի, վերին շրթունքի, բերանի աջ անկյան պատառոտված, ջնջխված վերք, հյուսվածքների արատ (հրազենային վերքի ելք): Լեզվի ենթալեզվային եւ թշային շրջանի լորձաթաղանթների պատառոտված եւ ջնջխված վերք… Ստորին ծնոտի հրազենային, բեկորային կոտրվածք ձախ անկյան շրջանում, ատամների լրիվ տեղաշարժով»: Արթուր Ավագյանի վիրահատությունը տեւել էր շուրջ 7 ժամ: Դատական բժշկության գիտագործնական կենտրոնի փորձագետներն Արթուր Ավագյանին հետազոտել էին միայն մարտի 12-ին: Եւ արձանագրել էին, որ նա վերքերի եւ վնասվածքների պատճառով չի կարողանում բացել բերանը: Նաեւ նշել էին, թե հնարավոր չէ ասել՝ այդ հրազենային վերքերը գնդակայի՞ն են, կոտորակայի՞ն, թե՞ բեկորային:


 

մեկնաբանություններ: (0)

Ինֆորմացիա
Չգրանցված հաճախորդները իրավունք չունեն թողնել մեկնաբանություններ



ԱՐԽԻՎ

^
«    հունիս 2019    »
ԵրկԵրեքՉորՀինՈւրբՇաբԿիր
 
1
2
3
4
5
6
7
8
9
10
11
12
13
14
15
16
17
18
19
20
21
22
23
24
25
26
27
28
29
30


հունիս 2019 (275)
մայիս 2019 (456)
ապրիլ 2019 (451)
մարտ 2019 (394)
փետրվար 2019 (480)
հունվար 2019 (365)
Խնդրում ենք , TSAYG.am-ի հեղինակային նյութերը կամ հաղորդումները վերահրապարակելիս՝ առաջին պարբերությունում անպայման նշել կայքի հիպերհղումը:
Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց TSAYG.am-ին հղման արգելվում է:
Բոլոր իրավունքները պաշտպանված են:
MAXARTS