X

Մոռացել եք գաղտնաբառը?

Մուտք գործել այլ-կայքերի միջոցով:

 
*

Ազատամարտիկի խոսքով` Մանվել Գրիգորյանը շուրջ 22 օր իրեն շղթայակապ է պահել ու խոշտանգել


* 11-06-2019, 17:17 | Բաժին: Գլխավոր, Հասարակություն | Հեղինակ: --- | Դիտվել է 346 անգամ


Ազատամարտիկի խոսքով` Մանվել Գրիգորյանը շուրջ 22 օր իրեն շղթայակապ է պահել ու խոշտանգելԱԺ նախկին պատգամավոր, գեներալ Մանվել Գրիգորյանի և նրա կնոջ` Նազիկ Գրիգորյանի գործով հերթական դատական նիստը հետաձգվեց: Մանվել Գրիգորյանը նիստին չէր ներկայացել: Նրա պաշտպանների խոսքով` գեներալի առողջական վիճակը դատարան ներկայանալու համար բավարար չէ, քանի որ նա 24-ժամյա ռեժիմով գտնվում է բժշկական հսկողության տակ և միացված է արհեստական շնչառության սարքին: Նշենք, որ Մանվել Գրիգորյանի առողջական վիճակն օրեր առաջ կտրուկ վատացել էր: Մանվել Գրիգորյանի պաշտպանը մտահոգություններ է հայտնել, որ իր պաշտպանյալին կարող են թույն ներարկել :
Մանվել Գրիգորյանի խափանման միջոցը փոխելու վերաբերյալ պաշտպանական կողմի բողոքի քննության ընթացքում դատախազ Վահե Դոլմազյանը հայտարարեց, թե գործի նյութերում կան փաստեր, համաձայն որոնց` Մանվել Գրիգորյանը զանգի միջոցով իր ենթակային ստիպել է իր վրա վերցնել այն ամենն, ինչում ինքը մեղադրվում է:
ԱԺ նախկին պատգամավոր, գեներալ Մանվել Գրիգորյանի գործով այսօր դատարան էր ներկայացվել Սեւանե ՔԿՀ-ի դատապարտյալ Աշոտ Իսախանյանի գրությունը:

Նշենք, որ Իսախանյանն այն անձն է, ում սկանդալային լուսանկարները վերջերս տարածվել էին համացանցում: Նա պնդում է, որ տարիներ առաջ դարձել է ԵԿՄ նախկին նախագահ Մանվել Գրիգորյանի բռնությունների զոհը: Ազատամարտիկի խոսքով` Մանվել Գրիգորյանը շուրջ 22 օր իրեն շղթայակապ է պահել ու խոշտանգել:



 

մեկնաբանություններ: (0)

Ինֆորմացիա
Չգրանցված հաճախորդները իրավունք չունեն թողնել մեկնաբանություններ



ԱՐԽԻՎ

^
«    հունիս 2019    »
ԵրկԵրեքՉորՀինՈւրբՇաբԿիր
 
1
2
3
4
5
6
7
8
9
10
11
12
13
14
15
16
17
18
19
20
21
22
23
24
25
26
27
28
29
30


հունիս 2019 (275)
մայիս 2019 (456)
ապրիլ 2019 (451)
մարտ 2019 (394)
փետրվար 2019 (480)
հունվար 2019 (365)
Խնդրում ենք , TSAYG.am-ի հեղինակային նյութերը կամ հաղորդումները վերահրապարակելիս՝ առաջին պարբերությունում անպայման նշել կայքի հիպերհղումը:
Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց TSAYG.am-ին հղման արգելվում է:
Բոլոր իրավունքները պաշտպանված են:
MAXARTS