X

Մոռացել եք գաղտնաբառը?

Մուտք գործել այլ-կայքերի միջոցով:

 
*

Զբոսաշրջիկներով լի օդապարիկն ընկել է Խոսրովի անտառում (տեսանյութ)


* 7-06-2019, 20:03 | Բաժին: Գլխավոր, Պատահարներ | Հեղինակ: --- | Դիտվել է 1126 անգամ


Զբոսաշրջիկներով լի օդապարիկն ընկել է Խոսրովի անտառում (տեսանյութ)Այսօր առավոտյան զբոսաշրջիկներով լի օդապարիկն ընկել է Խոսրովի անտառում: Օդապարիկը Գառնիից է թռել, սակայն քամի չլինելու պատճառով չի կարողացել շարունակել թռիչքն ու հայտնվել է Խոսրովի անտառի մի այնպիսի հատվածում, որտեղ մեքենաների մուտքն անհնար է: Զբոսաշրջիկներին օգնություն են ցուցաբերել եւ տեղանքից դուրս հանել «Armenian Helicopters»-ի ուղղաթիռի միջոցով:

«Armenian Helicopters»-ի կոմերցիոն բաժնի տնօրեն Արամ Աբովյանը «Հայկական ժամանակ»-ի հետ զրույցում պատմեց, որ օդապարիկը հայտնվել է մի այնպիսի հատվածում, որտեղից առանց ուղղաթիռների միջամտության հնարավոր չէր դուրս բերել մարդկանց:

«Մեջը 8 հոգի զբոսաշրջիկներ էին՝ 6 մեծահասակներ եւ 2 փոքր երեխա: Երեւանից եկել էին Գառնի ու այնտեղից թռել: Իջնելու ընթացքում բարեբախտաբար ոչ ոք չէր վնասվել, միայն մի որոշ ժամանակ առանց ջուր էին մնացել արեւի տակ»,-պատմեց Արամ Աբովյանը: Նա հայտնեց, որ ուղղաթիռով գնացել եւ երկու խմբով անտառի ամենամոտիկ տարածքից մարդկանց տարհանել են, ապա տեղափոխել Գառնի:



 

մեկնաբանություններ: (0)

Ինֆորմացիա
Չգրանցված հաճախորդները իրավունք չունեն թողնել մեկնաբանություններ



ԱՐԽԻՎ

^
«    հունիս 2019    »
ԵրկԵրեքՉորՀինՈւրբՇաբԿիր
 
1
2
3
4
5
6
7
8
9
10
11
12
13
14
15
16
17
18
19
20
21
22
23
24
25
26
27
28
29
30


հունիս 2019 (275)
մայիս 2019 (456)
ապրիլ 2019 (451)
մարտ 2019 (394)
փետրվար 2019 (480)
հունվար 2019 (365)
Խնդրում ենք , TSAYG.am-ի հեղինակային նյութերը կամ հաղորդումները վերահրապարակելիս՝ առաջին պարբերությունում անպայման նշել կայքի հիպերհղումը:
Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց TSAYG.am-ին հղման արգելվում է:
Բոլոր իրավունքները պաշտպանված են:
MAXARTS