X

Մոռացել եք գաղտնաբառը?

Մուտք գործել այլ-կայքերի միջոցով:

 
*

ԱԻՆ–ում կլինեն փոփոխություններ, բայց դրանք չեն վերաբերի մասնագետներին. նախարար


* 5-06-2019, 17:45 | Բաժին: Գլխավոր, Հասարակություն | Հեղինակ: --- | Դիտվել է 597 անգամ


ԱԻՆ–ում կլինեն փոփոխություններ, բայց դրանք չեն վերաբերի մասնագետներին. նախարարՀեղափոխությունից հետո ԱԻՆ-ում կադրային փոփոխությունները շատ չեն եղել, այսօր ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում նման հայտարարություն արեց ԱԻՆ նախարար Ֆելիքս Ցոլակյանը։ Նա նշեց, որ Կառավարության կառուցվածքային փոփոխությունից հետո կլինեն փոփոխություններ, բայց դրանք չեն վերաբերի մասնագետներին։

Ինչ վերաբերում է Կառավարության կառուցվածքային փոփոխությունների շրջանակում ԱԻՆ-ի լուծարմանը և պնդումներին, թե ԱԻՆ-ը չի լուծարվել, քանի որ ծառայություններ է մատուցել իշխանություններին, Ֆելիքս Ցոլակյանն ասաց․ «Ես ոչ մեկին մատուցած ծառայություն չունեմ։ Նախարարության միացման-չմիացման մասին էլ ասեմ, որ սա հումանիտար կառույց է՝ մարդկանց օգնել, փրկել և այլն, իսկ Ոստիկանությունն ունի պատժիչ ֆունկցիաներ։ Ինչպես նաև ես հիմա նախարար եմ, բնականաբար, ինչ էլ ասեմ, ասելու եք՝ սուբյեկտիվ եք»։

Ըստ Ցոլակյանի, եթե Կառավարությունը որոշի ԱԻՆ-ը միացնել այլ նախարարության, ապա ինքը դեմ չի լինի։ Խոսելով ԱԻՆ աշխատակիցների ցածր աշխատավարձերի մասին՝ Ֆելիքս Ցոլակյանը նշեց, որ մի քանի օրից կառավարություն կգնա իրենց առաջարկները։ «Իսկապես աշխատավարձերը ցածր են և սրա մասին պետք է լուրջ մտածենք»,- շարունակեց Ֆելիքս Ցոլակյանը։

Վերջինս վեթինգի հետ կապված տեսակետ չհայտնեց՝ նկատելով, որ դա իրավաբանների հարցն է։ Անձամբ ինքը՝ որպես նախկին պաշտոնյա, չի վախենում այդ գործընթացից։ «Ինչի ասես ենթարկվել ենք, վեթինգի եղածն ինչ է, որ չենթարկվենք»,- ասաց Ֆելիքս Ցոլակյանը։

Նախարարն անդրադարձավ նաև մասնագիտական խնդիրներին և շեշտեց, որ շոգերի հետևանքով հրդեհները շատացել են։


 

մեկնաբանություններ: (0)

Ինֆորմացիա
Չգրանցված հաճախորդները իրավունք չունեն թողնել մեկնաբանություններ



ԱՐԽԻՎ

^
«    սեպտեմբեր 2019    »
ԵրկԵրեքՉորՀինՈւրբՇաբԿիր
 
1
2
3
4
5
6
7
8
9
10
11
12
13
14
15
16
17
18
19
20
21
22
23
24
25
26
27
28
29
30
 


սեպտեմբեր 2019 (192)
օգօոստոս 2019 (436)
հուլիս 2019 (482)
հունիս 2019 (438)
մայիս 2019 (456)
ապրիլ 2019 (451)
Խնդրում ենք , TSAYG.am-ի հեղինակային նյութերը կամ հաղորդումները վերահրապարակելիս՝ առաջին պարբերությունում անպայման նշել կայքի հիպերհղումը:
Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց TSAYG.am-ին հղման արգելվում է:
Բոլոր իրավունքները պաշտպանված են:
MAXARTS