X

Մոռացել եք գաղտնաբառը?

Մուտք գործել այլ-կայքերի միջոցով:

 
*

«Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ-ն իրավաչափ չի համարում ընկերությանը 10 մլն դրամով տուգանելու որոշումը


* 5-06-2019, 17:20 | Բաժին: Գլխավոր, Հասարակություն | Հեղինակ: --- | Դիտվել է 280 անգամ


«Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ-ն իրավաչափ չի համարում ընկերությանը 10 մլն դրամով տուգանելու որոշումըԿարևորում ենք, որ նորմատիվային ակտերում կան երկիմաստ, երկակակի մեկնաբանության դրույթներ, լրագրողների հետ զրույցում այսօր ասաց «Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ գլխավոր տնօրենի տեղակալ, գլխավոր ճարտարագետ Աշոտ Հակոբյանը՝ պատասխանելով հարցին, թե Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի՝ ընկերությանը տուգանելու որոշումը վիճարկվելո՞ւ է դատարանում։

«Կարևորում ենք նաև այն, որ նոր գործառույթը, որը 2016 թվականի սեպտեմբերից սկսվել է, փորձարարություն չէր անցել։ Այս բոլոր գործառույթների ընթացքում «Գազպրոմ Արմենիայի» կողմից բացառապես բաժանորդների շահերից բխող գործողություններ են կատարվել։ Դրանք չեն ազդել և ոչ մի բաժանորդի անվտանգության վրա։ Մենք դեմ ենք այս որոշմանը։ Տուգանքն իրավաչափ չենք համարում», - ասաց Աշոտ Հակոբյանը։

Նա միաժամանակ նշեց, որ իր իրավասություններից դուրս է ասել՝ արդյոք ՀԾԿՀ-ի որոշումը վիճակվելու՞ է դատարանում։

«Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ գլխավոր տնօրենի տեղակալ, գլխավոր ճարտարագետը հրաժարվեց պատասխանել նաև սակագնի մասին հարցերին՝ կրկին շեշտելով, որ այս թեման իր իրավասությունների շրջանակներից դուրս է։


Հիշեցնենք, որ ՀԾԿՀ-ն որոշել է կանոնների կետերը և լիցենզիայի պայմանները խախտելու համար ընկերությանը տուգանել` 10 000 000 դրամ գումարի չափով։



 

մեկնաբանություններ: (0)

Ինֆորմացիա
Չգրանցված հաճախորդները իրավունք չունեն թողնել մեկնաբանություններ



ԱՐԽԻՎ

^
«    սեպտեմբեր 2019    »
ԵրկԵրեքՉորՀինՈւրբՇաբԿիր
 
1
2
3
4
5
6
7
8
9
10
11
12
13
14
15
16
17
18
19
20
21
22
23
24
25
26
27
28
29
30
 


սեպտեմբեր 2019 (192)
օգօոստոս 2019 (436)
հուլիս 2019 (482)
հունիս 2019 (438)
մայիս 2019 (456)
ապրիլ 2019 (451)
Խնդրում ենք , TSAYG.am-ի հեղինակային նյութերը կամ հաղորդումները վերահրապարակելիս՝ առաջին պարբերությունում անպայման նշել կայքի հիպերհղումը:
Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց TSAYG.am-ին հղման արգելվում է:
Բոլոր իրավունքները պաշտպանված են:
MAXARTS