X

Մոռացել եք գաղտնաբառը?

Մուտք գործել այլ-կայքերի միջոցով:

 
*

Կոռուպցիոն չարաշահումներ կատարելու համար Սոցապահովության 6 աշխատակցի մեղադրանք է առաջադրվել


* 3-06-2019, 13:49 | Բաժին: Գլխավոր, Հասարակություն | Հեղինակ: --- | Դիտվել է 645 անգամ


Կոռուպցիոն չարաշահումներ կատարելու համար Սոցապահովության 6 աշխատակցի մեղադրանք է առաջադրվելՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության սոցիալական ապահովության պետական ծառայությունում (ՍԱՊԾ) բացահայտված՝ բենզինի և գործուղման ծախսերի հատուցման գումարների հափշտակության համար մեղադրանք է առաջադրվել ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության 5 աշխատակցի:


Ինչպես տեղեկացվել է ավելի վաղ, 2018 թ. հոկտեմբերի 15-ին ՀՀ գլխավոր դատախազություն է ստացվել ՀՀ ֆինանսների նախարարի հանձնարարագրերի հիման վրա 2017 թ. դեկտեմբերից 2018 թ. հունվարին իրականացված՝ 2014-ից 2016 թվականներին ՍԱՊԾ-ում պետական բյուջեի ծախսերի կատարմանն ուղղված գործունեության, արտաբյուջետային միջոցների գոյացման և օգտագործման ճշտության ստուգման վերաբերյալ ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի գրությունը և կից փաստաթղթերը:


Վերջիններիս ուսումնասիրության արդյունքում ՀՀ գլխավոր դատախազության կոռուպցիոն և տնտեսական գործունեության դեմ ուղղված հանցագործությունների գործերով վարչությունում 2018թ. հոկտեմբերի 18-ին ՀՀ քրեական օրենսգրքի 308-րդ հոդվածի 2-րդ մասի հատկանիշներով հարուցվել էր քրեական գործ և նախաքննություն կատարելու համար ուղարկվել ՀՀ քննչական կոմիտե:

Նախաքննությամբ պարզվել է, որ 2014 թ. հունվարից 2017 թ սեպտեմբեր ընկած ժամանակահատվածում ՀՀ ՍԱՊԾ աշխատակիցների կողմից ծառայության տարբեր տարածքային բաժիններ երթևեկելու և գործուղման մեկնելու համար ծառայողական ավտոմեքենաները վառելիքով ապահովելու նպատակով ներկայացված զեկուցագրերի, երթևեկելու թույլտվություն տալու բանավոր դիմումների հիման վրա Ծառայության պետի և աշխատակազմի ղեկավարի կողմից արձակվել են համապատասխան հրամաններ: Դրանց հիման վրա հատկացվել է ընդհանուր 9307 լիտր բենզին: Սակայն նախաքննությամբ պարզվել է, որ Ծառայության աշխատակիցներն իրականում գործուղումների չեն մեկնել և շահադիտական դրդումներով խարդախությամբ հափշտակել են հատկացված բենզինը՝ պետությանը պատճառելով ընդհանուր 3.567.800 ՀՀ դրամի առանձնապես խոշոր չափի վնաս:

Ձեռք բերված փաստական տվյալներով հիմնավորվել է նաև, որ աշխատակիցների կողմից Ծառայության աշխատակազմ են ներկայացվել համապատասխան տարածքային բաժիններ գործուղված լինելու հանգամանքը հավաստող՝ տարածքային բաժինների պետերի ստորագրությամբ և կնիքով հաստատված պաշտոնեական փաստաթուղթ հանդիսացող կեղծ գործուղման վկայականներ: Դրանց հիման վրա խաբեությամբ հափշտակվել է ընդհանուր՝ 636.400 ՀՀ դրամ գումար:

Բավարար ապացույցների հիման վրա տարածքային բաժիններ գործուղման և երթևեկի համար հատկացված բենզինի և գործուղման ծախսերի հատուցման գումարների հափշտակության համար ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության 6 աշխատակցի (տեղեկատվական տեխնոլոգյաների և ռիսկերի կառավարման վարչության պետ, տնտեսական բաժնի պետ, 2 գլխավոր մասնագետ, պարետ, խորհրդատու) մեղադրանքներ են առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 178-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին, 1.1-րդ, 2-րդ, 314-րդ հոդվածի 1-ին, 325-րդ հոդվածի 1-ին մասով:

Արձանագրված խախտումներով պատճառված վնասն ամբողջությամբ վերականգնվել է: Նախաքննությունը շարունակվում է:


 

մեկնաբանություններ: (0)

Ինֆորմացիա
Չգրանցված հաճախորդները իրավունք չունեն թողնել մեկնաբանություններ



ԱՐԽԻՎ

^
«    հոկտեմբեր 2019    »
ԵրկԵրեքՉորՀինՈւրբՇաբԿիր
 
1
2
3
4
5
6
7
8
9
10
11
12
13
14
15
16
17
18
19
20
21
22
23
24
25
26
27
28
29
30
31
 


հոկտեմբեր 2019 (251)
սեպտեմբեր 2019 (430)
օգօոստոս 2019 (436)
հուլիս 2019 (482)
հունիս 2019 (438)
մայիս 2019 (456)
Խնդրում ենք , TSAYG.am-ի հեղինակային նյութերը կամ հաղորդումները վերահրապարակելիս՝ առաջին պարբերությունում անպայման նշել կայքի հիպերհղումը:
Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց TSAYG.am-ին հղման արգելվում է:
Բոլոր իրավունքները պաշտպանված են:
MAXARTS