X

Մոռացել եք գաղտնաբառը?

Մուտք գործել այլ-կայքերի միջոցով:

 
*

Գյումրու համայնքապետարանում պաշտոնյաներ են ձերբակալվել


* 31-05-2019, 13:16 | Բաժին: Գլխավոր, Հասարակություն | Հեղինակ: --- | Դիտվել է 5115 անգամ


Գյումրու համայնքապետարանում պաշտոնյաներ են  ձերբակալվելՀՀ ազգային անվտանգության ծառայության Շիրակի մարզային վարչության աշխատակիցների կողմից ձեռք բերված հիմնավոր տեղեկությունների հիման ՀՀ ոստիկանության Շիրակի մարզային վարչության Կումայրիի բաժնի կողմից ձեռնարկված գործողությունների արդյունքում փաստական տվյալներ են ի հայտ եկել Գյումրու քաղաքապետարանի աշխատակիցների կողմից ապօրինի շինարարությունը չարձանագրելու դիմաց կաշառք վերցնելու և դրան օժանդակելու վերաբերյալ: Այս մասին հայտնում են դատախազության հանրային կապերի բաժնից:

Այդ առթիվ նյութերի նախապատրաստման ընթացքում պարզվել է, որ Գյումրու համայնքապետարանի աշխատակազմի բաժնի պետ Մ. Ա.-ն, ով ի պաշտոնե օժտված է օրենքով սահմանված դեպքում և կարգով ապօրինի հողօգտագործումները կանխարգելելու, կասեցնելու և վերահսկելու աշխատանքները վերահսկելու, ինքնակամ շինարարությունը կանխարգելելու, կասեցնելու և օրենքով սահմանված կարգով դրանց հետևանքների վերացումն ապահովելու լիազորություններով, Գյումրի քաղաքի շենքերից մեկի բնակարանում ապօրինի շինարարություն կատարելու հանգամանքը պարզելուց հետո, իրավախախտումը չարձանագրելու պատրվակով բնակարանի սեփականատիրոջից պահանջել ու Գյումրու համայնքապետարանի նույն բաժնի աշխատակից Ս. Ղ.-ի օժանդակությամբ 2019թ. մարտի 24-ին ստացել է զգալի չափերի կաշառք: Արդյունքում դրսևորելով ակնհայտ ապօրինի անգործություն՝ բաժնի պետը չի արձանագրել վերը նշված իրավախախտումը:

Նշված դեպքի առթիվ 2019թ. մայիսի 31-ին Շիրակի մարզի դատախազությունում ՀՀ քրեական օրենսգրքի 311-րդ հոդվածի 2-րդ մասով, 38-311-րդ հոդվածի 2-րդ մասով և 312-րդ հոդվածի 1-ին մասով հարուցվել է քրեական գործ:

ՀՀ քրեական օրենսգրքի 311-րդ հոդվածի 2-րդ մասով նախատեսված հանցանք կատարելու մեջ անմիջականորեն ծագած կասկածանքի հիման վրա նույն օրը Շիրակի մարզի դատախազի տեղակալի կողմից ձերբակալվել է Մ. Ա.-ն, իսկ 38-311-րդ հոդվածի 2-րդ մասով՝ նաև Ս. Ղ.-ն:

Քրեական գործը նախաքննություն կատարելու հանձնարարությամբ անհապաղ ուղարկվել է Շիրակի մարզային քննչական վարչություն:


 

մեկնաբանություններ: (0)

Ինֆորմացիա
Չգրանցված հաճախորդները իրավունք չունեն թողնել մեկնաբանություններ



ԱՐԽԻՎ

^
«    հոկտեմբեր 2019    »
ԵրկԵրեքՉորՀինՈւրբՇաբԿիր
 
1
2
3
4
5
6
7
8
9
10
11
12
13
14
15
16
17
18
19
20
21
22
23
24
25
26
27
28
29
30
31
 


հոկտեմբեր 2019 (378)
սեպտեմբեր 2019 (430)
օգօոստոս 2019 (436)
հուլիս 2019 (482)
հունիս 2019 (438)
մայիս 2019 (456)
Խնդրում ենք , TSAYG.am-ի հեղինակային նյութերը կամ հաղորդումները վերահրապարակելիս՝ առաջին պարբերությունում անպայման նշել կայքի հիպերհղումը:
Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց TSAYG.am-ին հղման արգելվում է:
Բոլոր իրավունքները պաշտպանված են:
MAXARTS