X

Մոռացել եք գաղտնաբառը?

Մուտք գործել այլ-կայքերի միջոցով:

 
*

Պետբյուջեի եկամտային մասը 62 մլրդ դրամով կգերակատարվի


* 22-05-2019, 17:31 | Բաժին: Գլխավոր, Տնտեսություն, Հասարակություն | Հեղինակ: --- | Դիտվել է 297 անգամ


Պետբյուջեի եկամտային մասը 62 մլրդ դրամով կգերակատարվիՎարչապետ Նիկոլ Փաշինյանի մոտ պետական կառավարման մարմինների ղեկավարների մասնակցությամբ տեղի է ունեցել խորհրդակցություն, որի ընթացքում քննարկվել են բյուջետային հավելյալ միջոցների բաշխմանը վերաբերող հարցեր:
Իր խոսքում, վարչապետը, մասնավորապես, նշել է. «Արդեն հայտարարել եմ, որ այս տարի մենք պետական բյուջեի եկամտային մասի շուրջ 62 մլրդ դրամի գերակատարում ենք սպասում, այսինքն՝ ոչ թե սպասում ենք, այլ վստահ ենք, որ առնվազն 62 մլրդ դրամով կգերակատարենք այս տարվա բյուջեի եկամտային մասը: Եվ ահա մենք խնդիր ունենք քննարկելու, թե ինչպես պետք է տեղաբաշխել այդ հավելյալ բյուջետային միջոցները: Այնուհետև պետական կառավարման մարմինների ղեկավարներն ըստ ոլորտների ներկայացրել են ներդրումային ծրագրերի վերաբերյալ առաջարկություններ ու նախագծեր, որոնց շուրջ տեղի է ունեցել մտքերի փոխանակություն:

Վարչապետ Փաշինյանը հանձնարարել է սեղմ ժամկետներում լրացուցիչ քննարկել առաջարկություններն ու իրականացնել ծրագրերի ադյունավետության գնահատում: Գործադիրի ղեկավարի խոսքով՝ միջոցները պետք է ծախսել այնպես, որպեսզի դրանք ապահովեն տնտեսական էֆեկտ:



 

մեկնաբանություններ: (0)

Ինֆորմացիա
Չգրանցված հաճախորդները իրավունք չունեն թողնել մեկնաբանություններ



ԱՐԽԻՎ

^
«    նոյեմբեր 2019    »
ԵրկԵրեքՉորՀինՈւրբՇաբԿիր
 
1
2
3
4
5
6
7
8
9
10
11
12
13
14
15
16
17
18
19
20
21
22
23
24
25
26
27
28
29
30
 


նոյեմբեր 2019 (371)
հոկտեմբեր 2019 (601)
սեպտեմբեր 2019 (430)
օգօոստոս 2019 (436)
հուլիս 2019 (482)
հունիս 2019 (438)
Խնդրում ենք , TSAYG.am-ի հեղինակային նյութերը կամ հաղորդումները վերահրապարակելիս՝ առաջին պարբերությունում անպայման նշել կայքի հիպերհղումը:
Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց TSAYG.am-ին հղման արգելվում է:
Բոլոր իրավունքները պաշտպանված են:
MAXARTS