X

Մոռացել եք գաղտնաբառը?

Մուտք գործել այլ-կայքերի միջոցով:

 
*

Գյուղատնտեսական սեզոնային աշխատանք կատարող անձանց ընտանիքները չեն զրկվի նպաստից. Կառավարությունն ընդունեց նախագիծը


* 16-05-2019, 12:56 | Բաժին: Գլխավոր, Սոցիալական, Գյուղատնտեսություն | Հեղինակ: --- | Դիտվել է 298 անգամ


Գյուղատնտեսական սեզոնային աշխատանք կատարող անձանց ընտանիքները չեն զրկվի նպաստից. Կառավարությունն ընդունեց նախագիծըԱյսօր կառավարության հերթական նիստին ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Զարուհի Բաթոյանը ներկայացրեց նախագիծ, որով նախատեսվում է գյուղատնտեսական սեզոնային ժամանակավոր աշխատանք իրականացնող անձանց ընտանիքներին այդ աշխատանքը կատարելու պատճառով չզրկել սոցիալական աջակցության պետական ծրագրերից օգտվելու հնարավորությունից:

Նա նշեց, որ նախագիծը կազմվել է վարչապետ Նիկոլ Փաշինյանի հանձնարարականով: Այսպիսով՝ նախագծով առաջարկվում է համապատասխան լրացումներ և փոփոխություններ կատարել, համաձայն որոնց՝ ընտանիքների անապահովության աստիճանի գնահատման համար օգտագործվող բնութագրիչները կլրացվեն նոր «գյուղատնտեսական սեզոնային ժամանակավոր աշխատանք կատարող անձ» սոցիալական խմբով և կսահմանվեն դրա կիրառման առանձնահատկությունները։

Նախագծով, առկա իրավակարգավորումներին զուգահեռ, ներդրվում է նաև նոր մեխանիզմ` գյուղատնտեսական սեզոնային ժամանակավոր աշխատանք կատարող անձանց ընտանիքներին այդ աշխատանքի պատճառով ընտանեկան կամ սոցիալական նպաստից չզրկելու վերաբերյալ:


Նախագիծը ընդունվեց, իսկ փոխվարչապետ Տիգրան Ավինյանն արձագանքեց. «Այս առումով որոշակի խոչընդոտներ վերացվում են, որ մարդիկ ցանկանան և շահագրգռված լինեն աշխատանքով ապահոված լինելով՝ չզրկվել նպաստից, այսինքն՝ ֆորմալիզացնեն իրենց աշխատանքը»,-ասաց նա:


 

մեկնաբանություններ: (0)

Ինֆորմացիա
Չգրանցված հաճախորդները իրավունք չունեն թողնել մեկնաբանություններ



ԱՐԽԻՎ

^
«    սեպտեմբեր 2019    »
ԵրկԵրեքՉորՀինՈւրբՇաբԿիր
 
1
2
3
4
5
6
7
8
9
10
11
12
13
14
15
16
17
18
19
20
21
22
23
24
25
26
27
28
29
30
 


սեպտեմբեր 2019 (266)
օգօոստոս 2019 (436)
հուլիս 2019 (482)
հունիս 2019 (438)
մայիս 2019 (456)
ապրիլ 2019 (451)
Խնդրում ենք , TSAYG.am-ի հեղինակային նյութերը կամ հաղորդումները վերահրապարակելիս՝ առաջին պարբերությունում անպայման նշել կայքի հիպերհղումը:
Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց TSAYG.am-ին հղման արգելվում է:
Բոլոր իրավունքները պաշտպանված են:
MAXARTS