X

Մոռացել եք գաղտնաբառը?

Մուտք գործել այլ-կայքերի միջոցով:

 
*

Ճապոնիայի միջազգային համագործակցության գործակալության փորձագիտական խմբի այցը Գյումրի


* 14-05-2019, 15:49 | Բաժին: Գլխավոր, Հասարակություն | Հեղինակ: --- | Դիտվել է 878 անգամ


Ճապոնիայի միջազգային համագործակցության գործակալության փորձագիտական խմբի այցը ԳյումրիՃապոնիայի միջազգային համագործակցության գործակալության (ՃՄՀԳ/JICA) փորձագիտական խումբը, ՀՀ ԱԻՆ Սպիտակի փրկարարական ծառայության և Գյումրիի սեյսմիկ պաշտպանության ծառայության համակարգի աշխատակիցների հետ մայիսի 11-ին այցելել են Սպիտակ և Գյումրի:

Այցելության նպատակն էր հատուկ հյուրի՝ Ջիջի լրատու Քազույուկի Նակագավայի հետ տեղային ուսումնասիրություն իրականացնել և ծանոթանալ 1988 թ. Սպիտակի երկրաշարժից հետո տիրող իրավիճակին:

Սպիտակում հանդիպեցին Լոռու մարզային փրկարարական վարչության պետ Սերոբ Գաբրիելյանի և երկրաշարժի ժամանակ դպրոցի տնօրեն աշխատած Սպիտակ քաղաքի բնակչի հետ: Հարց ու պատասխանի ընթացքում հյուրերին պարզ դարձավ 1988 թ. երկրաշարժի հասցրած վնասը և վերջինիս ավերածության աստիճանը:

Գյումրիում հյուրերին սեյսմիկ ծառայության ներկայացուցիչը ծանոթացրեց կատարվող աշխատանքների հետ: Նրանք եղան այն վայրերում և տեղանքներում, որտեղ դեռևս մնացել են ավերիչ երկրաշարժից վնասված շենքերը: Այցելեցին երկրաշարժից հետո վերականգնված եկեղեցին և պատմամշակութային այլ վայրեր:

2012 թ. ապրիլին JICA-ի նախագծի միջոցով Ճապոնիա այցելած արտակարգ իրավիճակների նախարարության Սպիտակի մասնաճյուղի անձնակազմի նախաձեռնությամբ Սպիտակի երկրաշարժի զոհերի հիշատակին նվիրված հուշարձանի կողքին կառուցվել է Արևելյան Ճապոնիայում Մեծ երկրաշարժի զոհերի հիշատակման հուշարձան:


 

մեկնաբանություններ: (0)

Ինֆորմացիա
Չգրանցված հաճախորդները իրավունք չունեն թողնել մեկնաբանություններ


ԱՐԽԻՎ

^
«    հունիս 2020    »
ԵրկԵրեքՉորՀինՈւրբՇաբԿիր
1
2
3
4
5
6
7
8
9
10
11
12
13
14
15
16
17
18
19
20
21
22
23
24
25
26
27
28
29
30
 


հունիս 2020 (99)
մայիս 2020 (498)
ապրիլ 2020 (581)
մարտ 2020 (585)
փետրվար 2020 (527)
հունվար 2020 (443)
Խնդրում ենք , TSAYG.am-ի հեղինակային նյութերը կամ հաղորդումները վերահրապարակելիս՝ առաջին պարբերությունում անպայման նշել կայքի հիպերհղումը:
Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց TSAYG.am-ին հղման արգելվում է:
Բոլոր իրավունքները պաշտպանված են:
MAXARTS