X

Մոռացել եք գաղտնաբառը?

Մուտք գործել այլ-կայքերի միջոցով:

 
*

Ճապոնական «ՋԱՅԿԱ» ընկերությունը ՀՀ-ին է տրամադրել 40 հրշեջ փրկարարական եւ 10 ամենագնաց մեքենաներ


* 7-05-2019, 13:38 | Բաժին: Գլխավոր, Հասարակություն | Հեղինակ: --- | Դիտվել է 229 անգամ


Ճապոնական «ՋԱՅԿԱ» ընկերությունը ՀՀ-ին է տրամադրել 40 հրշեջ փրկարարական եւ 10 ամենագնաց մեքենաներՃապոնական «ՋԱՅԿԱ» ընկերությունը Հայաստանին է տրամադրել 40 հրշեջ փրկարարական եւ 10 ամենագնաց մեքենաներ: ԱԻՆ-ում տեղի ունեցած մեքենաների հանձնման հանդիսավոր արարողությանը ներկա էր նաեւ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

Ողջունելով ներկաներին, պետական այրերին եւ հյուրերին՝ վարչապետը նշեց, որ ուրախ է ներկա գտնվել հանդիսավոր արարողությանը, որի նպատակն է ներկայացնել Ճապոնիայի միջազգային համագործակցության գործակալության կողմից Հայաստանին տրամադրվող հերթական օգնության ծրագիրը:

Վարչապետն իր խոսքում նշեց, որ ճապոնական այս ծրագրի արժեքը կազմում է 14,5 միլիոն ԱՄՆ դոլար: «Ես ցանկանում եմ շնորհակալություն հայտնել ցուցաբերվող օգնության համար, ձեր աջակցությունը մշտապես զգացել ենք: «ՋԱՅԿԱ»-ի աջակցությունը կարեւոր նշանակություն է ունեցել մեր էներգետիկ արդիականացման եւ արդյունավետության բարձրացման համար: Հարկ է նկատել, որ ճապոնական օգնությունը զգալի է եղել հատկապես բնական աղետներից պաշտպանվելու մեր ունակությունների բարձրացման ոլորտում: Դա վերաբերվում է սողանքների դեմ պայքարին, սեյսմիկ կայունությանը, հրշեջ ծառայության ունակությունների, ծառայությունների արդիականացմանը եւ այլ հարցերի»,-ասաց ՀՀ վարչապետը:

Փաշինյանը նաեւ հիշատակեց մեկ այլ ծրագիր, որի իրականացման հանդիսավոր արարողությունը եւս տեղի էր ունեցել այսօր, խոսքը Հայաստանի հանրային հեռուստատեսության արխիվային ձայնագրությունները թվայնացնելու համար նախատեսված սարքավորումների բարելավման համար տրամադրվող օգնության մասին է, որը կազմում է շուրջ 1,3 մլն դոլար:

«Հայաստանը մշտապես շահագրգռված է ամրապնդել բարեկամական կապերն ու համագործակցությունը Ճապոնիայի հետ: Համոզված եմ, որ շատ բաներ կան, որոնք միավորում են մեր ժողովուրդներին, թե՛ ճապոնացիները, եւ թե՛ հայերը ունեն ուրույն մշակույթ, որով առանձնանում են: Ուշագրավ է նաեւ այն, որ երկուսն էլ ունեն ընդգծված ազգային ինքնություն: Մենք պատրաստ ենք գործադրել ամուր ջանքեր, որոնել նոր ուղիներ՝ մեր հետագա կապերն ամրապնդելու եւ փոխշահավետ համագործակցությունը զարգացնելու համար»,-ասաց Փաշինյանը:

ԱԻ նախարար Ֆելիքս Ցոլակայանը հայտնեց, որ ընդամենը մի քանի ամիս անց՝ սեպտեմբերի 7-ին, կլրանա հայ-ճապոնական դիվանագիտական հարաբերությունների հաստատման 26-րդ տարին: ԱԻ նախարարը նկատեց, որ հայ-ճապոնական հարաբերությունները տարիներով պայմանավորված չեն: Նա նշեց անհնար է մոռանալ դեռեւս 1988 թվականին Սպիտակի ավերիչ երկրաշարժից հետո Ճապոնիայի ցուցաբերած օգնությունը:

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Ֆելիքս Ցոլակյանի եւ պաշտոնատար մյուս անձանց հետ շրջեց տարածքով, ուսումնասիրեց մեքենաները: Այնուհետեւ տեղի ունեցավ «Հրշեջներ» թեմային նվիրված փոստային նամականիշի մարման հանդիսավոր արարողությունը:

Մարվեց եւ Հայփոստ ՓԲԸ-ի կողմից շրջանառության մեջ դրվեց մեկ նամականիշ՝ նվիրված «Հրրշեջներ» թեմային: 330 ՀՀ դրամ անվանական արժեքով նամականիշը տպագրված է Կանադայի տպագրատանը՝ 30 հազար տպաքանակով: Ջրի եւ կրակի մարումը խորհրդանշող նամականիշի մարումն իրականցրեցին ՀՀ տրանսպորտի, կապի եւ տեղեկատվական տեխնոլոգիաների նախարար Հակոբ Արշակյանը, ԱԻ նախարար Ֆելիքս Ցոլակյանը, Հայաստանում ճապոնիայի արտակարգ եւ լիազոր դեսպանը եւ «Հայփոստ» ընկրության նախագահ Խուան Պաբլո Գեչիջյանը, «Սինոփսիս Արմենիա» ՓԲԸ-ի տնօրեն Հովիկ Մուսայելյանը:


 

մեկնաբանություններ: (0)

Ինֆորմացիա
Չգրանցված հաճախորդները իրավունք չունեն թողնել մեկնաբանություններ



ԱՐԽԻՎ

^
«    օգոստոս 2019    »
ԵրկԵրեքՉորՀինՈւրբՇաբԿիր
 
1
2
3
4
5
6
7
8
9
10
11
12
13
14
15
16
17
18
19
20
21
22
23
24
25
26
27
28
29
30
31
 


օգօոստոս 2019 (322)
հուլիս 2019 (482)
հունիս 2019 (438)
մայիս 2019 (456)
ապրիլ 2019 (451)
մարտ 2019 (394)
Խնդրում ենք , TSAYG.am-ի հեղինակային նյութերը կամ հաղորդումները վերահրապարակելիս՝ առաջին պարբերությունում անպայման նշել կայքի հիպերհղումը:
Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց TSAYG.am-ին հղման արգելվում է:
Բոլոր իրավունքները պաշտպանված են:
MAXARTS