X

Մոռացել եք գաղտնաբառը?

Մուտք գործել այլ-կայքերի միջոցով:

 
*

Արթուր Ալեքսանյանի անվան նոր մարզադպրոց կկառուցվի. արժեքը՝ մոտ 480 միլիոն դրամ


* 7-05-2019, 12:51 | Բաժին: Գլխավոր, Մարզական | Հեղինակ: --- | Դիտվել է 513 անգամ


Արթուր Ալեքսանյանի անվան նոր մարզադպրոց կկառուցվի. արժեքը՝ մոտ 480 միլիոն դրամ Արթուր Ալեքսանյանի անվան նոր մարզադպրոց է կառուցվելու, այս մասին ասել է ՀՀ սպորտի և երիտասարդության հարցերի նախարար Գաբրիել Ղազարյանը։

«Կկառուցվի նոր մարզադպրոց, բայց վերանորոգվելու է նաև նախկին մարզադպրոցը», - ասաց նա՝ ավելացնելով, որ մոտավորապես 480 միլիոն դրամ է նախատեսվել նոր մարզադպրոցի կառուցման համար։
Գաբրիել Ղազարյանը նշեց, որ շինարարական աշխատանքների մեկնարկը կտրվի հաջորդ տարի։ Նոր մարզադպրոցում մարզվելու է ավագ խումբը, իսկ մյուս խմբերը կմարզվեն վերանորոգված մարզադպրոցում։

Նշենք, որ կառավարության ապրիլի 25-ի նիստում ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն անդրադարձել էր Հունահռոմեական ոճի ըմբշամարտի Օլիմպիական խաղերի, աշխարհի և Եվրոպայի չեմպիոն Արթուր Ալեքսանյանի անվան մարզադպրոցի խնդրին:

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն ասել էր, որ այս հարցով պետք է անցնել գործնական փուլի:

«Ես գիտեմ, որ երկու տարբերակ կա՝ վերանորոգելու կամ նոր շենք կառուցելու, ինձ ասացին, որ դրանցից մեկը մոտավորապես արժի 400-500 միլիոն դրամ, եկեք պայմանավորվենք հետևյալը՝ շատ արագ հաշվարկները իրականացնենք, Արթուր Ալեքսանյանին ու իր թիմին ներգրավենք, գումարը հատկացնենք ու արագ սկսենք շինարարությունը», - ասել էր վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

Վարչապետի խոսքով՝ այն մարզիկներն, ովքեր ոգեշնչման օրինակ են, պետք է տեսնեն, որ Հայաստանը գնահատում է իրենց վաստակը պետության առաջ։



 

մեկնաբանություններ: (0)

Ինֆորմացիա
Չգրանցված հաճախորդները իրավունք չունեն թողնել մեկնաբանություններ



ԱՐԽԻՎ

^
«    մայիս 2019    »
ԵրկԵրեքՉորՀինՈւրբՇաբԿիր
 
1
2
3
4
5
6
7
8
9
10
11
12
13
14
15
16
17
18
19
20
21
22
23
24
25
26
27
28
29
30
31
 


մայիս 2019 (284)
ապրիլ 2019 (451)
մարտ 2019 (394)
փետրվար 2019 (480)
հունվար 2019 (365)
դեկտեմբեր 2018 (338)
Խնդրում ենք , TSAYG.am-ի հեղինակային նյութերը կամ հաղորդումները վերահրապարակելիս՝ առաջին պարբերությունում անպայման նշել կայքի հիպերհղումը:
Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց TSAYG.am-ին հղման արգելվում է:
Բոլոր իրավունքները պաշտպանված են:
MAXARTS