X

Մոռացել եք գաղտնաբառը?

Մուտք գործել այլ-կայքերի միջոցով:

 
*

Դիմակավորված անձը նռնականման առարկայով մտել է «ՍԱՍ» սուպերմարկետ ու փորձել գումար հափշտակել


* 7-05-2019, 12:34 | Բաժին: Գլխավոր, Պատահարներ | Հեղինակ: --- | Դիտվել է 415 անգամ


Դիմակավորված անձը նռնականման առարկայով մտել է «ՍԱՍ» սուպերմարկետ ու փորձել գումար հափշտակելԱյսօր՝ մայիսի 7-ին, ավազակային հարձակում է տեղի ունեցել Երևանում։ Ըստ shamshyan.com-ի՝ ժամը 05։10-ի սահմաններում բժշկական դիմակով դեմքը փակած, դանակով և նռնակի նմանվող առարկայով, մի քաղաքացի մտել է Արաբկիր վարչական շրջանի Կոմիտասի պողոտայում գործող «ՍԱՍ» սուպերմարկետ և այնտեղ գտնվող տարադրամի փոխանակման կետի աշխատակցից սպանության սպառնալիքի տակ պահանջել է՝ այնտեղ գտնվող ողջ գումարը փոխանցի իրեն։

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, տարադրամի փոխանակման կետի աշխատակիցն ընդդիմացել է, և որոշ ժամանակ անց, ըստ նախնական տեղեկությունների, դիմակավորված անձը ոչինչ չհափշտակելով՝ դիմել է փախուստի։

Փաստի առթիվ Ա. Խաչատրյանի կողմից հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քր. օր-ի 175 հոդվածի հատկանիշներով։ Ոստիկանությունն ու քննչական բաժինը ձեռնարկում են անհրաժեշտ օպերատիվ-հետախուզական և քննչական համատեղ գործողություններ՝ հանցագործությունը բացահայտելու, կատարողին հայտնաբերելու ուղղությամբ։ Մանրամասները կարդացեք սկզբնաղբյուրում:


 

մեկնաբանություններ: (0)

Ինֆորմացիա
Չգրանցված հաճախորդները իրավունք չունեն թողնել մեկնաբանություններ



ԱՐԽԻՎ

^
«    օգոստոս 2019    »
ԵրկԵրեքՉորՀինՈւրբՇաբԿիր
 
1
2
3
4
5
6
7
8
9
10
11
12
13
14
15
16
17
18
19
20
21
22
23
24
25
26
27
28
29
30
31
 


օգօոստոս 2019 (322)
հուլիս 2019 (482)
հունիս 2019 (438)
մայիս 2019 (456)
ապրիլ 2019 (451)
մարտ 2019 (394)
Խնդրում ենք , TSAYG.am-ի հեղինակային նյութերը կամ հաղորդումները վերահրապարակելիս՝ առաջին պարբերությունում անպայման նշել կայքի հիպերհղումը:
Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց TSAYG.am-ին հղման արգելվում է:
Բոլոր իրավունքները պաշտպանված են:
MAXARTS