X

Մոռացել եք գաղտնաբառը?

Մուտք գործել այլ-կայքերի միջոցով:

 
*

Շիրակի մարզում խրախուսվում է բրդի արտադրությունը


* 30-04-2019, 17:59 | Բաժին: Գլխավոր, Տնտեսություն | Հեղինակ: Տիգրանուհի Կուրղինյան | Դիտվել է 435 անգամ


Շիրակի մարզում խրախուսվում է  բրդի արտադրությունըԲրդի արտադրության խթանում Շիրակի մարզում: Իրավաբանական անձինք, որոնք ունեն գաղափարներ եւ նախագծեր, հնարավորություն կունենան բիզնես ծրագիր իրականացնել: «ԵՄ-ն Շիրակի մարզին. Նոր աշխատատեղեր շնորհիվ բրդի արտադրության» ծրագրի շրջանակներում «Մարդը կարիքի մեջ» ՀԿ-ն հայտարարում է դրամաշնորհային մրցույթ: Դրամաշնորհային մրցույթի շրջանակներում մասնակիցները սահմանված չափորոշիչներին համապատասխանելու դեպքում պետք է իրականացնեն մի նախագիծ, որը ինչ-որ կերպ կնպաստի Ամասիայում գործող բրդի վերամշակման գործարանի գործունեությանը, բրդի արժեշղթայի զարգացմանը: Այն կարող է նաեւ բրդի հիմնական արտադրություն լինել, կամ դրան նպաստող այլ բիզնես ծրագիր: Ծրագիրն իրականացվում է «Կանանց զարգացման ռեսուրս կենտրոն» հիմնադրամի, Շիրակի Առեւտրաարդյունաբերական պալատի եւ Ամասիայի համայնքապետարանի հետ համագործակցությամբ: Դիմումների ընդունման վերջնաժամկետը մայիսի 6-ն է:


 

մեկնաբանություններ: (0)

Ինֆորմացիա
Չգրանցված հաճախորդները իրավունք չունեն թողնել մեկնաբանություններ



ԱՐԽԻՎ

^
«    հուլիս 2019    »
ԵրկԵրեքՉորՀինՈւրբՇաբԿիր
1
2
3
4
5
6
7
8
9
10
11
12
13
14
15
16
17
18
19
20
21
22
23
24
25
26
27
28
29
30
31
 


հուլիս 2019 (305)
հունիս 2019 (438)
մայիս 2019 (456)
ապրիլ 2019 (451)
մարտ 2019 (394)
փետրվար 2019 (480)
Խնդրում ենք , TSAYG.am-ի հեղինակային նյութերը կամ հաղորդումները վերահրապարակելիս՝ առաջին պարբերությունում անպայման նշել կայքի հիպերհղումը:
Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց TSAYG.am-ին հղման արգելվում է:
Բոլոր իրավունքները պաշտպանված են:
MAXARTS