X

Մոռացել եք գաղտնաբառը?

Մուտք գործել այլ-կայքերի միջոցով:

 
*

Սանասարյանը խոստացավ կտրել իր ձեռքը այն լրատվամիջոցում, որն առաջինը կտեղադրի՝ իր կաշառք վերցնելու տեսանյութը


* 30-04-2019, 15:19 | Բաժին: Գլխավոր, Հասարակություն | Հեղինակ: --- | Դիտվել է 502 անգամ


Սանասարյանը խոստացավ կտրել իր ձեռքը այն լրատվամիջոցում, որն առաջինը կտեղադրի՝ իր կաշառք վերցնելու տեսանյութը
Ժամանակավորապես լիազորությունները կասեցված Պետական վերահսկողության ծառայության պետ Դավիթ Սանասարյանի խոսքով` եթե որևէ լրատվամիջոց հրապարակի իր մասնակցությամբ կաշառք վերցնելու տեսանյութ, ապա էքսկլյուզիվ նյութ է խոստանում այդ լրատվամիջոցին։

«Եթե որևէ լրատվամիջոց նման տեսանյութ հրապարակի, պատրաստ եմ իրենց խմբագրությունում ձեռքս կտրել»,–ասաց նա։

Ըստ տարածված լուրերի` իշխանական կուլիսներում Դավիթ Սանասարյանին առաջադրված մեղադրանքը հիմնավորող տեսանյութ կա, որը Վանեցյանը ներկայացրել է Փաշինյանին։



Սանասարյանի խոսքով` սա հակահեղափոխական հենք ունեցող ապատեղեկատվություն է։ Նա հավաստիացնում է` նման տեսանյութ չկա ու չի կարող լինել։ «Տեսնում են, որ կա ինձ վստահողների մեծ բանակ, որոնք չեն հավատում, որ ես կարող եմ կապ ունենալ կոռուպցիոն դրսևորումների հետ։ Այս ամենից որոշների տարբեր մասերը մրմուռում են։ Ես սովոր եմ այդ վիճակներին ու ներողամտությամբ եմ վերաբերվում»,–ասաց ՊՎԾ պետը։

Անդրադառնալով հեմոդիալիզի պարագաների գնման հետ կապված ՊՎԾ–ի հայտնաբերած խախտումներին` Սանասարյանը պնդեց, որ «Գնումների մասին օրենքի» խախտումներով է դրանց մրցույթն անցկացվել, և այդ պարագաները 2.2 անգամ ավելի թանկ գնով են վաճառվում պետությանը։ «Մենաշնորհը տվյալ բժշկական կենտրոնում վերացավ։ Անկախ նրանից, թե այս գործն ուր կհասնի` կարծում եմ` արդեն լուրջ արդյունք ունենք։ Ես շատ վստահ եմ, որ այս գործը չունի այլ ելք, քան մեղադրանքի կասեցումը, իսկ եթե այդպես գնաց, բավականին լուրջ պայքար է սկսվելու նոր Հայաստանում` իրավական դաշտը մաքրելու առումով»,–ասաց նա։




 

մեկնաբանություններ: (0)

Ինֆորմացիա
Չգրանցված հաճախորդները իրավունք չունեն թողնել մեկնաբանություններ


ԱՐԽԻՎ

^
«    ապրիլ 2020    »
ԵրկԵրեքՉորՀինՈւրբՇաբԿիր
 
1
2
3
4
5
6
7
8
9
10
11
12
13
14
15
16
17
18
19
20
21
22
23
24
25
26
27
28
29
30
 


ապրիլ 2020 (105)
մարտ 2020 (585)
փետրվար 2020 (527)
հունվար 2020 (443)
դեկտեմբեր 2019 (415)
նոյեմբեր 2019 (563)
Խնդրում ենք , TSAYG.am-ի հեղինակային նյութերը կամ հաղորդումները վերահրապարակելիս՝ առաջին պարբերությունում անպայման նշել կայքի հիպերհղումը:
Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց TSAYG.am-ին հղման արգելվում է:
Բոլոր իրավունքները պաշտպանված են:
MAXARTS