X

Մոռացել եք գաղտնաբառը?

Մուտք գործել այլ-կայքերի միջոցով:

 
*

Հրապարակվել է Մարտի 1-ի գործով Քոչարյանի ու մյուսների մեղադրական եզրակացությունը


* 30-04-2019, 13:48 | Բաժին: Գլխավոր, Հասարակություն | Հեղինակ: --- | Դիտվել է 325 անգամ


Հրապարակվել է Մարտի 1-ի գործով Քոչարյանի ու մյուսների մեղադրական եզրակացությունըԴատական տեղեկատվական համակարգի datalex.am կայքում հրապարակվել է մարտի 1-ի գործով Ռոբերտ Քոչարյանի, Սեյրան Օհանյանի, Յուրի Խաչատուրովի, Արմեն Գևորգյանի մեղադրական եզրակացությունը։

Դրա համաձայն` ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա 1998թ․-ի ապրիլի 9-ից մինչև 2008 թվականի ապրիլի 9-ը զբաղեցնելով ՀՀ նախագահի պաշտոնը, տապալել է ՀՀ սահմանադրական կարգը։



Քոչարյանը մեղադրվում է նաև իր պաշտոնեական դիրքն օգտագործելով գործարար Սիլվա Համբարձումյանի ղեկավարած «Թի Էս Էս Սի Արմենիա» ՍՊԸ–ին տրամադրված ընդերքն օգտակար հանածոների շահագործման նպատակով ուսումնասիրության հատուկ լիցենզիաներով ընկերության 100 տոկոս բաժնեմասը ՀՀ-ում ոչ ռեզիդենտ ընկերությանը վաճառելու գործարքին չխոչընդոտելու համար։ Նաև 2008 թվականի փետրվարին և մայիսին Սամվել Մայրապետյանի օժանդակությամբ նրանից ստացել է առանձնապես խոշոր չափերով՝ 927․000․000 ՀՀ դրամին համարժեք 3․000․000 ԱՄՆ դոլար կաշառք։

ՀՀ պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանին և պաշտպանության նախարարի նախկին տեղակալ-Երևանի կայազորի նախկին պետ Յուրի Խաչատուրովին մեղադրանք է առաջադրվել 2008–ին այլ անձանց հետ հանցակցությամբ, ՀՀ սահմանադրական կարգը տապալելու համար։

ՀՀ Նախագահի աշխատակազմի նախկին ղեկավար, Ազգային անվտանգության խորհրդի նախկին քարտուղար Արմեն Գևորգյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա, 2006 թվականի փետրվարից մինչև 2008 թվականի ապրիլի 21-ը զբաղեցնելով նշված պաշտոնները, օգտագործելով իր պաշտոնեական դիրքը, խոչընդոտներ վերացնելու և ցուցումներ տալու եղանակով օժանդակել է ՀՀ Նախագահ Ռոբերտ Քոչարյանին՝ ՀՀ սահմանադրական կարգը տապալելու մեջ։



Բացի այդ, Արմեն Գևորգյանը, հանդիսանալով պետական մարմնում մշտապես կազմակերպչական-տնօրինչական գործառույթներ իրականացնող պաշտոնատար անձ, «Թի Էս Էս Սի Արմենիա» ՍՊԸ տնօրեն Սիլվա Համբարձումյանի օգտին գործողություններ կատարելուն նպաստելու համար 2008թ․–ի ապրիլին Սամվել Մայրապետյանի օժանդակությամբ նրանից ստացել է առանձնապես խոշոր չափերով՝ 309․000․000 ՀՀ դրամին համարժեք 1․000․000 ԱՄՆ դոլար կաշառք։ Ապա` թաքցնելով ու խեղաթյուրելով նշված գումարի իրական բնույթն ու ծագումը՝ օրինականացրել է առանձնապես հանցավոր ճանապարհով ստացված եկամուտները։

Քրեական գործն ընդունվել է դատարանի վարույթ, բայց նիստի օրն առայժմ նշանակված չէ։

Գործի քննությունը հանձնվել է Երևանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Վարդան Գրիգորյանի վարույթ։

Նշենք` մինչ այդ տեղեկություններ էին տարածվել, որ դատավորները հրաժարվում են այս գործն ընդունել։ Այդ մասին տեղեկություններն ապրիլի 29-ի ասուլիսում չհերքեց նաև ՀՀ արդարադատության նախարար Արտակ Զեյնալյանը` նշելով, որ դատավորների վարքագծի վերջնական գնահատականը կարող է տալ միայն բարձրագույն դատական խորհուրդը։




 

մեկնաբանություններ: (0)

Ինֆորմացիա
Չգրանցված հաճախորդները իրավունք չունեն թողնել մեկնաբանություններ



ԱՐԽԻՎ

^
«    հուլիս 2019    »
ԵրկԵրեքՉորՀինՈւրբՇաբԿիր
1
2
3
4
5
6
7
8
9
10
11
12
13
14
15
16
17
18
19
20
21
22
23
24
25
26
27
28
29
30
31
 


հուլիս 2019 (324)
հունիս 2019 (438)
մայիս 2019 (456)
ապրիլ 2019 (451)
մարտ 2019 (394)
փետրվար 2019 (480)
Խնդրում ենք , TSAYG.am-ի հեղինակային նյութերը կամ հաղորդումները վերահրապարակելիս՝ առաջին պարբերությունում անպայման նշել կայքի հիպերհղումը:
Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց TSAYG.am-ին հղման արգելվում է:
Բոլոր իրավունքները պաշտպանված են:
MAXARTS