X

Մոռացել եք գաղտնաբառը?

Մուտք գործել այլ-կայքերի միջոցով:

 
*

Մոնտեսսորի մեթոդաբանությունը պատրաստ են ներդնել պետական կրթական ծրագրերում


* 29-04-2019, 15:27 | Բաժին: Գլխավոր, Կրթություն | Հեղինակ: --- | Դիտվել է 170 անգամ


Մոնտեսսորի մեթոդաբանությունը պատրաստ են ներդնել պետական կրթական ծրագրերումAysor.am:Ապրիլի 27-ին Երևանում կայացավ Հայաստանի Մոնտեսսորի Ասոցիացիա ՀԿ-ի և «Վիլլա Մոնտեսսորի» կենտրոնի կազմակերպած կոնֆերանսը, որին մասնակցում էին շուրջ 400 տեղացի և օտարերկրյա մանկավարժներ, փորձագետներ, գիտնականներ, պաշտոնական այրեր։ Միջոցառման նպատակն էր ներկայացնել Հայաստանի Մոնտեսսորի Ասոցիացիայի գործունեությունը և ձեռքբերումները, մեթոդաբանության առանձնահատկությունները, ինչպես նաև համախմբել բոլոր նրանց, ովքեր հետաքրքրված են Մոնտեսսորի մեթոդաբանությամբ ու ցանկանում են ծանոթանալ ասոցիացիայի և կենտրոնի գործունեությանը։

Կոնֆերանսի պատվավոր հյուրերից էր ՌԴ Մոնտեսսորի Ասոցիացիայի նախագահ Կոնստանտին Սումնիտելնին, ով հանդես եկավ «Ազատ երեխան Մոնտեսսորի միջավայրում» ծավալուն զեկույցով։ Նա նշեց, որ Մոնտեսսորի մեթոդաբանությունը Հայաստանում զարգացման մեծ թափ է հավաքում։

«Սկզբում ես հաճելիորեն շատ զարմացա, որ 200 մարդ պետք է մասնակցի այս միջոցառմանը, բայց երբ եկա այստեղ, ինձ ասացին շուրջ 360 մասնակիցներ ունենք: Մեզ մոտ Մոնտեսսորի մեթոդաբանության կայացումը տևեց շուրջ 25 տարի, իսկ Հայաստանում՝ ընդամենը երեք։ Մենք, համագործակցելով ԱՊՀ երկրների հետ, դեռևս նման արագ արդյունք չէինք գրանցել», -ասաց Սումնիտելնին։

Միջոցառման ընթացքում ելույթ ունեցան և իրենց փորձով կիսվեցին «Վիլլա Մոնտեսսորի» կենտրոնի ծնողները, կրթօջախի մանկավարժները, փորձագետներ և այլ հյուրեր։

Կոնֆերանսի արդյունքներն ամփոփեց և մեթոդաբանության, կենտրոնի գաղափարախոսության և ձեռքբերումների վերաբերյալ զեկույցով հանդես եկավ «Հայաստանի Մոնտեսսորի Ասոցիացիա» ՀԿ նախագահ և «Վիլլա Մոնտեսսորի» կենտրոնի հիմնադիր-տնօրեն Նոնա Վանեցյանը։ Որպես ամենակարևոր ձեռքբերում՝ Վանեցյանն առանձնացրեց այն, որ Մոնտեսսորի Միջազգային Ասոցիացիան (AMI) պաշտոնապես իրենց կազմակերպությանը ճանաչել է Հայաստանում AMI ներկայացուցիչ։ Ըստ տնօրենի՝ սա իր հերթին հնարավորություն կտա, որպեսզի մեթոդաբանությունը ճիշտ կիրառվի Հայաստանում։

«Հույս ունեմ, որ երկու տարի հետո Հայաստանում կբացվի նաև Մոնտեսսորի դպրոց։ Շատ աշխարհահռչակ մարդիկ եղել են Մոնտեսսորի դպրոցների սաներ։ Հուսանք, որ Հայաստանն էլ մի օր կունենա նման շրջանավարտներ։ Պետք է ասեմ, որ ՀՀ տարբեր մարզերում ևս մեծ հետարքրքություն կա մեթոդաբանության նկատմամբ, և մենք պատրաստ ենք աջակցել բոլորին», - ասաց Ն.Վանեցյանը։

Նա ընդգծեց, որ պետական նույնիսկ սուղ աջակցության պարագայում իրենք պատրաստ են մեթոդաբանությունը ներդնել պետական կրթական ծրագրերում։

«Վիլլա Մոնտեսսորի» կենտրոնի գործունեության համար ընտրվել է իտալացի բժիշկ, հոգեբան, մանկավարժ Մարիա Մոնտեսսորիի մեթոդաբանությունը: Մոնտեսսորիի մեթոդաբանությունն այն դաստիարակչական համակարգերից է, որն ընդգրկում է երեխայի անհատականության բոլոր կողմերը: Այս համակարգը խորապես մարդասիրական է, քանի որ հենված է երեխաների ֆիզիոլոգիական և հոգեբանական զարգացման վրա՝ հաշվի առնելով տարիքային բոլոր առանձնահատկությունները, ինչը շատ կարևոր է հատկապես նախադպրոցական տարիքի համար:


 

մեկնաբանություններ: (0)

Ինֆորմացիա
Չգրանցված հաճախորդները իրավունք չունեն թողնել մեկնաբանություններ



ԱՐԽԻՎ

^
«    հուլիս 2019    »
ԵրկԵրեքՉորՀինՈւրբՇաբԿիր
1
2
3
4
5
6
7
8
9
10
11
12
13
14
15
16
17
18
19
20
21
22
23
24
25
26
27
28
29
30
31
 


հուլիս 2019 (295)
հունիս 2019 (438)
մայիս 2019 (456)
ապրիլ 2019 (451)
մարտ 2019 (394)
փետրվար 2019 (480)
Խնդրում ենք , TSAYG.am-ի հեղինակային նյութերը կամ հաղորդումները վերահրապարակելիս՝ առաջին պարբերությունում անպայման նշել կայքի հիպերհղումը:
Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց TSAYG.am-ին հղման արգելվում է:
Բոլոր իրավունքները պաշտպանված են:
MAXARTS