X

Մոռացել եք գաղտնաբառը?

Մուտք գործել այլ-կայքերի միջոցով:

 
*

Երկու մարզպետն առաջին եռամսյակում 6 միլիոնից ավել պարգեւավճար են տվել


* 26-04-2019, 14:31 | Բաժին: Գլխավոր, Հասարակություն | Հեղինակ: --- | Դիտվել է 1578 անգամ


Երկու մարզպետն առաջին եռամսյակում 6 միլիոնից ավել պարգեւավճար են տվելAsparez.am: ՀՀ տասը մարզպետարաններից դեռեւս Շիրակն ու Լոռին են հրապարակել 2019 թվականի առաջին եռամսյակում մարզպետարանների աշխատակիցներին պարգեւավճարներ տալու մասին կարգադրություններ:

Լոռու մարզպետն ապրիլի 12-ին կարգադրել է 16 անձանց պարգեւատրել: Մարզպետը ղեկավարվել է ՀՀ Աշխատանքային օրենսգրքի 219-րդ հոդվածի 1-ին կետի 2-րդ ենթակետով, «Կառավարչական իրավահարաբերությունների կարգավորման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 16-րդ հոդվածի 11-րդ մասի 4-րդ կետով, «Հանրային ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 9-րդ հոդվածի 19-րդ մասով, «Պետական պաշտոններ և պետական ծառայության պաշտոններ զբաղեցնող անձանց վարձատրության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 6-րդ հոդվածի 6-րդ մասով:

Մարզպետ Անդրեյ Ղուկասյանը կարգադրել է ՀՀ 2019 թվականի պետական բյուջեով հաստատված ՀՀ Լոռու մարզպետարանի «Պարգեւատրումներ, դրամական խրախուսումներ եւ հատուկ վճարներ» հոդվածով նախատեսված միջոցների հաշվին 2019 թվականի առաջին եռամսյակում հատուկ առաջադրանքները եւ աշխատանքային պարտականությունները բարեխիղճ կատարելու համար պարգեւատրել մարզպետին, մարզպետի խորհրդականներին, օգնականներին, մարզպետարանի գլխավոր քարտուղարի տեղակալին, վարչության պետերին եւ ներքին աուդիտի բաժնի աշխատակիցներին:

Կարգադրություն, հավելված

Ամենախոշոր պարգեւավճարը Անդրեյ Ղուկասյանն իրեն է տվել` 490 հազար 50 դրամ: 16 աշխատակցի` այդ թվում իրեն, Անդրեյ Ղուկասյանը որպես պարգեւավճար հանձնարարել է հատկացնել 4 միլիոն 67 հազար 676 դրամ:

Շիրակի մարզպետ Տիգրան Պետրոսյանը 12 աշխատակցի է տվել պարգեւավճար: Ի տարբերություն Անդրեյ Ղուկասյանի, Տ.Պետրոսյանն իրեն չի պարգեւատրել: Ընդհանուր գումարը եղել է 2 միլիոն 362 հազար 130 ՀՀ դրամ:

Շիրակի մարզպետը պարգեւատրումներ տվել է ապրիլի 19-ի կարգադրությամբ:

Մարզպետը ղեկավարվել է Քաղաքացիական ծառայության մասին ՀՀ օրենքի 16-րդ հոդվածի առաջին մասով «Հանրային ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 9-րդ հոդվածի 17-րդ մասով, «Պետական պաշտոններ եւ պետական ծառայության պաշտոններ զբաղեցնող անձանց վարձատրության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 6-րդ հոդվածի 6-րդ մասով եւ 22-րդ հոդվածի 9-րդ, 10-րդ մասերով:

Տ.Պետրոսյանը ՀՀ Շիրակի մարզպետարանի ՀՀ 2019 թվականի պետական բյուջեով հաստատված «Պարգեւատրումներ, դրամական խրախուսումներ եւ հատուկ վճարներ» հոդվածով նախատեսված միջոցների հաշվին 2019 թվականի առաջին եռամսյակում հատուկ առաջադրանքները եւ աշխատանքային պարտականությունները բարեխիղճ կատարելու համար է պարգեւավճարներ տվել:

Կարգադրություն, հավելված

Շիրակում ամենախոշոր պարգեւատրումը տրվել է մարզպետին տեղակալին` Վարդան Գրիգորյանին` 307 հազար 384 դրամ: Ամենաքիչ պարգեւավճարները հատկացվել են ներքին աուդիտի բաժնի պետին ու նույն բաժնի աշխատակիցներին` 105-154 հազար դրամ:

Հետաքրքիրն այն է, որ պարգեւավճար ստացել է նաեւ Շիրակի մարզպետարանի կրթության, մշակույթի եւ սպորտի վարչության պետ Հրայր Կարապետյանը, սա այն դեպքում, երբ մարզային ենթակայության պետական դպրոցներն աղմկոտ պատմությունների կիզակետում են եւ կոռուպցիոն դրսեւորումների մասին բացահայտումները շարունակվում են իրավապահ համակարգում:


 

մեկնաբանություններ: (0)

Ինֆորմացիա
Չգրանցված հաճախորդները իրավունք չունեն թողնել մեկնաբանություններ


ԱՐԽԻՎ

^
«    հուլիս 2020    »
ԵրկԵրեքՉորՀինՈւրբՇաբԿիր
 
1
2
3
4
5
6
7
8
9
10
11
12
13
14
15
16
17
18
19
20
21
22
23
24
25
26
27
28
29
30
31
 


հուլիս 2020 (65)
հունիս 2020 (558)
մայիս 2020 (498)
ապրիլ 2020 (581)
մարտ 2020 (585)
փետրվար 2020 (527)
Խնդրում ենք , TSAYG.am-ի հեղինակային նյութերը կամ հաղորդումները վերահրապարակելիս՝ առաջին պարբերությունում անպայման նշել կայքի հիպերհղումը:
Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց TSAYG.am-ին հղման արգելվում է:
Բոլոր իրավունքները պաշտպանված են:
MAXARTS