X

Մոռացել եք գաղտնաբառը?

Մուտք գործել այլ-կայքերի միջոցով:

 
*

«Բրազիլիան չպետք է գեյ զբոսաշրջության դրախտ դառնա». Բրազիլիայի նախագահ


* 26-04-2019, 12:14 | Բաժին: Գլխավոր, Տարածաշրջան | Հեղինակ: --- | Դիտվել է 330 անգամ


«Բրազիլիան չպետք է գեյ զբոսաշրջության դրախտ դառնա». Բրազիլիայի նախագահԲրազիլիայի նախագահ Ժաիր Բոլսոնարուն, որը նախկինում իրեն հոմոֆոբ էր հռչակել, իր վերջին հայտարարության պատճառով մեղադրվել է ԼԳԲՏ համայնքի ներկայացուցիչների նկատմամբ ատելություն հրահրելու համար:

Ինչպես նշում է The Guardian-ը, նախագահը հայտարարել է, որ Բրազիլիան չպետք է գեյ զբոսաշրջության դրախտ դառնա:

«Եթե ցանկանում եք գալ մեզ մոտ ու շփվել կանանց հետ, ապա համեցեք, սակայն մենք չենք կարող թույլ տալ, որ մեր երկիրը գեյ զբոսաշրջության դրախտ դառնա: Բրազիլիան չի կարող միասեռական աշխարհի, նմանատիպ զբոսաշրջության երկիր լինել: Մենք ընտանիքներ ունենք»,-հայտարարել է նախագահը:

ԼԳԲՏ համայնքի ներկայացուցիչներն անմիջապես արձագանքել են Բոլսոնարուի հայտարարությանը՝ այն որակելով «աղետալի»:

Նրանք ընդգծել են, որ նախագահը բրազիլուհիների սեռական շահագործման քարոզ է անում և միևնույն ժամանակ նշանառության տակ է դնում ոչ ավանդական սեռական կողմնորոշում ունեցողներին:

Բանակի նախկին կապիտան Բոլսոնարուն երբեք չի թաքցրել իր հակակրանքը ԼԳԲՏ համայնքի ներկայացուցիչների նկատմամբ: Մի առիթով նա նույնիսկ հայտարարել է, որ հոմոֆոբ է և հպարտ է դրանով:


 

մեկնաբանություններ: (0)

Ինֆորմացիա
Չգրանցված հաճախորդները իրավունք չունեն թողնել մեկնաբանություններ


ԱՐԽԻՎ

^
«    հուլիս 2020    »
ԵրկԵրեքՉորՀինՈւրբՇաբԿիր
 
1
2
3
4
5
6
7
8
9
10
11
12
13
14
15
16
17
18
19
20
21
22
23
24
25
26
27
28
29
30
31
 


հուլիս 2020 (65)
հունիս 2020 (558)
մայիս 2020 (498)
ապրիլ 2020 (581)
մարտ 2020 (585)
փետրվար 2020 (527)
Խնդրում ենք , TSAYG.am-ի հեղինակային նյութերը կամ հաղորդումները վերահրապարակելիս՝ առաջին պարբերությունում անպայման նշել կայքի հիպերհղումը:
Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց TSAYG.am-ին հղման արգելվում է:
Բոլոր իրավունքները պաշտպանված են:
MAXARTS