X

Մոռացել եք գաղտնաբառը?

Մուտք գործել այլ-կայքերի միջոցով:

 
*

Շիրակի մարզի դպրոցներում ֆիզկուլտուրայի դահլիճներ չկան


* 25-04-2019, 18:28 | Բաժին: Գլխավոր, Կրթություն | Հեղինակ: Կիմա Եղշատյան | Դիտվել է 545 անգամ


Շիրակի մարզի դպրոցներում ֆիզկուլտուրայի դահլիճներ չկանՇիրակի մարզպետարանում ձեւավորված հանրային հաշվետվողականության հարթակի շրջանակում հերթական քննարկումն է անցկացվել: Այս անգամ ներկայացվել են կրթությանն առնչվող խնդիրները: Զեկույցով հանդես է եկել Շիրակի մարզպետարանի կրթության ,մշակույթի եւ սպորտի վարչության պետ Հրայր Կարապետյանը: Ի՞նչ բացեր ու անելիքներ կան հանրակրթական դպրոցներում: Ոլորտի պատասխանատուն ներկայացրել է հանրակրթական դպրոցների գերակա խնդիրները ՝ գույքի թարմացում , ֆիզկուլտուրայի դահլիճների բացակայություն եւ այլն: Ընդհանուր առմամբ, մարզում 164 դպրոցական ուսումնական հաստատություն է գործում , որոնցից 148-ը մարզային ենթակայության տակ են: Հրայր Կարապետյանն անդրադարձել է նաեւ 2019 թվականին համընդհանուր ներառական կրթական համակարգի ներդրմանը ,նշել ,որ այստեղ եւս բացթողումներ կան: Անհրաժեշտ է քայլեր ձեռնարկել ,որպեսզի համընդհանուր ներառականությանն անցնելու գործընթացը խոչընդոտներ չունենա: Հավելել է ,որ մարզում 24 դպրոց է իրականացնում ներառական կրթություն: Քննարկմանը մասնակից դպրոցների տնօրենները հարցեր են ուղղել ոլորտի պատասխանատուին:


 

մեկնաբանություններ: (0)

Ինֆորմացիա
Չգրանցված հաճախորդները իրավունք չունեն թողնել մեկնաբանություններ



ԱՐԽԻՎ

^
«    հուլիս 2019    »
ԵրկԵրեքՉորՀինՈւրբՇաբԿիր
1
2
3
4
5
6
7
8
9
10
11
12
13
14
15
16
17
18
19
20
21
22
23
24
25
26
27
28
29
30
31
 


հուլիս 2019 (354)
հունիս 2019 (438)
մայիս 2019 (456)
ապրիլ 2019 (451)
մարտ 2019 (394)
փետրվար 2019 (480)
Խնդրում ենք , TSAYG.am-ի հեղինակային նյութերը կամ հաղորդումները վերահրապարակելիս՝ առաջին պարբերությունում անպայման նշել կայքի հիպերհղումը:
Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց TSAYG.am-ին հղման արգելվում է:
Բոլոր իրավունքները պաշտպանված են:
MAXARTS