X

Մոռացել եք գաղտնաբառը?

Մուտք գործել այլ-կայքերի միջոցով:

 
*

Լևոն Տեր-Պետրոսյանի իրավունքները խախտվել են. ՄԻԵԴ-ը հրապարակել է «Տեր-Պետրոսյանն ընդդեմ Հայաստանի» գործով վճիռը


* 25-04-2019, 15:12 | Բաժին: Գլխավոր, Հասարակություն | Հեղինակ: --- | Դիտվել է 389 անգամ


Լևոն Տեր-Պետրոսյանի իրավունքները խախտվել են. ՄԻԵԴ-ը հրապարակել է «Տեր-Պետրոսյանն ընդդեմ Հայաստանի» գործով վճիռըԱյսօր Մարդու իրավունքների եվրոպական դատարանը (ՄԻԵԴ) հրապարակել է «Լևոն Տեր-Պետրոսյանն ընդդեմ Հայաստանի» գործով դատական վճիռը, տեղեկացնում է ՄԻԵԴ-ում ՀՀ առաջին նախագահի ներկայացուցիչ, փաստաբան Վահե Գրիգորյանը։

Նա հիշեցրել է, որ այս գործով դիմումը ներկայացվել էր 2008 թվականի օգոստոսի 30-ին և վերաբերում էր նախագահ Տեր-Պետրոսյանի՝ 2008թ․-ի նախագահական ընտրություններին հաջորդած հետընտրական շրջանում բողոքի խաղաղ հավաքների իրավունքի խախտմանը, ինչպես նաև՝ այդ խախտումների դեմ Հայաստանում արդյունավետ պաշտպանության միջոցների բացակայությանը, իր՝ Ազատության հրապարակում ձերբակալության և ազատ տեղաշարժի սահմանափակմանը 2008թ․-ի մարտի 1-ից մինչև 20-ը ընկած ժամանակահատվածում, ինչպես նաև՝ իր իրավունքների խախտումները քաղաքական հայացքների հիմքով խտրականության դեմ։

Փաստաբանն իր ֆեյսբուքյան էջում ներկայացրել է վճռի բովանդակությունը.


«Խաղաղ հավաքների իրավունքի մասով․

ՄԻԵԴ-ը մերժել էր Կառավարության բոլոր պնդումներն այն մասին, որ 2008թ․-ի մարտի 1-ի վաղ առավոտյան հավաքն Ազատության հրապարակում խաղաղ չի եղել։ Այն արձանագրել է, որ այդ հավաքի խաղաղ բնույթը հերքող որեւէ ապացույց Կառավարության կողմից ներկայացված չի եղել։ Եւ, հետեւելով Սաղաթելյանն ընդդեմ Հայաստանի գործով զարգացրած իր դիրքորոշմանը, եզրահանգել է, որ խաղաղ հավաքի ցրելը չի ունեցել որեւէ հիմնավորում, պատճառաբանվել է կասկածելի հանգամանքների վկայակոչմամբ, առանց նախապես զգուշացման եւ ուժային միջամտությամբ։ Այս ամենը համարվել է որպես մի միջոց, որին պետությունը չէր կարող դիմել ողջամտության սահմաններում։ Արդյունքում՝ խախտվել է դիմողի խաղաղ հավաքների ազատությունը։

Արդյունավետ պաշտպանության իրավունքի մասով․

ՄԻԵԴ-ն այս մասով նույնպես ճանաչել է իրավունքի խախտում, արձանագրելով, որ դիմողը չի ունեցել իր խաղաղ հավաքների ազատության խախտման դեմ արդյունավետ պաշտպանություն Հայաստանում։

Խտրական վերաբերմունքի մասով․

Խտրականության արգելքի խախտման մասով դիմողի պահանջները ՄԻԵԴ-ն անհրաժեշտ չի համարել քննել, հաշվի առնելով արդեն իսկ հանգած եզրակացությանը խաղաղ հավաքների և ազատ տեղաշարժի իրավունքների մասով։

Անձնական ազատության և ազատ տեղաշարժի իրավունքի մասով․

ՄԻԵԴ-ն արձանագրել է, որ չնայած դիմողի տնային կալանքի մասին մտահոգիչ և արժանահավատ զեկույցներին, այս հարցը ներպետական բողոքարկման առարկա չէր դարձվել և Դատարանն իր տնօրինության տակ չի ունեցել բավարար ապացույցներ հաստատապես համոզված լինելու համար, թե արդյոք պետական պահպանության ծառայությունը վերազանցել է իր պարտականությունները և արդյոք դիմողի անձնական ազատության և ազատ տեղաշարժի իրավունքները խախտվել են»։


 

մեկնաբանություններ: (0)

Ինֆորմացիա
Չգրանցված հաճախորդները իրավունք չունեն թողնել մեկնաբանություններ


ԱՐԽԻՎ

^
«    հուլիս 2020    »
ԵրկԵրեքՉորՀինՈւրբՇաբԿիր
 
1
2
3
4
5
6
7
8
9
10
11
12
13
14
15
16
17
18
19
20
21
22
23
24
25
26
27
28
29
30
31
 


հուլիս 2020 (254)
հունիս 2020 (558)
մայիս 2020 (498)
ապրիլ 2020 (581)
մարտ 2020 (585)
փետրվար 2020 (527)
Խնդրում ենք , TSAYG.am-ի հեղինակային նյութերը կամ հաղորդումները վերահրապարակելիս՝ առաջին պարբերությունում անպայման նշել կայքի հիպերհղումը:
Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց TSAYG.am-ին հղման արգելվում է:
Բոլոր իրավունքները պաշտպանված են:
MAXARTS