X

Մոռացել եք գաղտնաբառը?

Մուտք գործել այլ-կայքերի միջոցով:

 
*

Աղջիկը փրկել է մոր կյանքը. Հայաստանում առաջին անգամ կատարվել է լյարդի փոխպատվաստում կենդանի դոնորից


* 25-04-2019, 13:34 | Բաժին: Գլխավոր, Առողջապահություն | Հեղինակ: --- | Դիտվել է 1554 անգամ


Աղջիկը փրկել է մոր կյանքը. Հայաստանում առաջին անգամ կատարվել է լյարդի փոխպատվաստում կենդանի դոնորիցՀայաստանի պատմության մեջ առաջին անգամ ապրիլի 24-ին իրականացվել է լյարդի փոխպատվաստման վիրահատություն։ Այս մասին այսօր կառավարության նիստում հայտարարեց առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը։

Նա նշեց, որ փոխպատվաստումն իրականացվել է կենդանի դոնորից։ Այս հանգամանքը զարմացրեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին, ինչից հետո Արսեն Թորոսյանը մանրամասնեց. «Աղջկանից տրվել է մորը։ Մի կտորը լյարդի վերցվում է, փոխպատվաստվում այն մարդուն, ում լյարդը չի գործում։ Դա թույլ է տալիս փրկել նրա կյանքը»։

Նախարարը նշեց, որ վիրահատությունն իրականացվել է «Աստղիկ» բժշկական կենտրոնում` ռուս մասնագետների աջակցությամբ։

Վիրահատության գումարը տրամադրել է առողջապահության նախարարությունը։ Նման վիրահատության արժեքը 100 000 դոլար է։




 

մեկնաբանություններ: (0)

Ինֆորմացիա
Չգրանցված հաճախորդները իրավունք չունեն թողնել մեկնաբանություններ



ԱՐԽԻՎ

^
«    մայիս 2019    »
ԵրկԵրեքՉորՀինՈւրբՇաբԿիր
 
1
2
3
4
5
6
7
8
9
10
11
12
13
14
15
16
17
18
19
20
21
22
23
24
25
26
27
28
29
30
31
 


մայիս 2019 (284)
ապրիլ 2019 (451)
մարտ 2019 (394)
փետրվար 2019 (480)
հունվար 2019 (365)
դեկտեմբեր 2018 (338)
Խնդրում ենք , TSAYG.am-ի հեղինակային նյութերը կամ հաղորդումները վերահրապարակելիս՝ առաջին պարբերությունում անպայման նշել կայքի հիպերհղումը:
Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց TSAYG.am-ին հղման արգելվում է:
Բոլոր իրավունքները պաշտպանված են:
MAXARTS