X

Մոռացել եք գաղտնաբառը?

Մուտք գործել այլ-կայքերի միջոցով:

 
*

Դպրոցականները կկարողանան անվճար այցելել թատրոններ և համերգասրահներ


* 25-04-2019, 12:34 | Բաժին: Գլխավոր, Հասարակություն | Հեղինակ: --- | Դիտվել է 1010 անգամ


Դպրոցականները կկարողանան  անվճար այցելել թատրոններ և համերգասրահներՄեկնարկել է կառավարության հերթական նիստը, օրակարգում 33 հարց է, որից 19-ը չզեկուցվող են:
Կառավարությունը կքննարկի Հայաստանի գործարար միջավայրի բարելավման 2019 թվականի միջոցառումների ծրագրին հավանություն տալու որոշման նախագիծը, որի ընդունման արդյունքում ակնկալվում է թեթևացնել այլ երկրների համեմատությամբ կատարելագործման մեծ պոտենցիալ ունեցող ոլորտներում առկա վարչարարական և ֆինանսական բեռը` միաժամանակ ապահովելով վերջին տարիներին հաջողություններ գրանցած ոլորտների զարգացումը:

Միջոցառումների իրականացման արդյունքում կնվազի պետական և համայնքային մարմինների հետ շփման վարչարարական բեռը, կկրճատվեն կոռուպցիոն ռիսկերը, կբարձրացվի գործարարներին ծառայություններ մատուցող մարմինների գործունեության թափանցիկությունը: Հայաստանում անցյալ շաբաթ մեկնարկել է icult.am նախագիծը, որը ենթադրում է, որ 350 հազար աշակերտ կկարողանա տարվա մեջ մեկ անգամ անվճար այցելել թատրոններ և համերգասրահներ։ Այս մասին այսօր Կառավարության նիստի օրակարգային հարցերի քննարկումից առաջ գործադիրի անդամներին ասաց ՀՀ կրթության և գիտության նախարար Արայիկ Հարությունյանը՝ ծնողներին և ուսուցիչներին կոչ անելով ակտիվորեն գրանցվել այս էլեկտրոնային հարթակում՝ անվճար թատրոններ և համերգասրահներ այցելելու համար։ Վարչապետ Նիկոլ Փաշինյանը նշեց, որ, փաստորեն, այս նախագծով հանրակրթական դպրոցում սովորող աշակերտներին և ուսուցիչներին պետական բյուջեի հաշվին տալիս ենք հնարավորություն տարվա մեջ մեկ անգամ անվճար այցելել թատրոններ, համերգասրահներ։ «Սա շատ կարևոր է մեր մշակութային քաղաքականության իմաստով, քանի որ մենք մշակույթն ու կրթությունը տեսնում ենք նույն տրամաբանության մեջ։ Մշակույթին մենք վերապահում ենք նաև կրթական դերակատարում և կրթությունն ինքը մշակութային երևույթ է և սրանով է պայմանավորված այն կառուցվածքային փոփոխությունը, որ կրթության և մշակույթի նախարարությունները միացնում ենք իրար»,-ասաց վարչապետը։




 

մեկնաբանություններ: (0)

Ինֆորմացիա
Չգրանցված հաճախորդները իրավունք չունեն թողնել մեկնաբանություններ


ԱՐԽԻՎ

^
«    հուլիս 2020    »
ԵրկԵրեքՉորՀինՈւրբՇաբԿիր
 
1
2
3
4
5
6
7
8
9
10
11
12
13
14
15
16
17
18
19
20
21
22
23
24
25
26
27
28
29
30
31
 


հուլիս 2020 (254)
հունիս 2020 (558)
մայիս 2020 (498)
ապրիլ 2020 (581)
մարտ 2020 (585)
փետրվար 2020 (527)
Խնդրում ենք , TSAYG.am-ի հեղինակային նյութերը կամ հաղորդումները վերահրապարակելիս՝ առաջին պարբերությունում անպայման նշել կայքի հիպերհղումը:
Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց TSAYG.am-ին հղման արգելվում է:
Բոլոր իրավունքները պաշտպանված են:
MAXARTS