X

Մոռացել եք գաղտնաբառը?

Մուտք գործել այլ-կայքերի միջոցով:

 
*

Աղջիկների մասնակցությամբ միջադեպ Երևանում․ դանակահարված տղամարդը տեղափոխվել է հիվանդանոց


* 23-04-2019, 13:04 | Բաժին: Գլխավոր, Հասարակություն, Պատահարներ | Հեղինակ: --- | Դիտվել է 1081 անգամ


Աղջիկների մասնակցությամբ միջադեպ Երևանում․ դանակահարված տղամարդը տեղափոխվել է հիվանդանոցՄեր տեղեկություններով՝ ժամեր առաջ ձերբակալվել է Կենտրոնական զինվորական հավաքակայանի հետնամասում գտնվող տարածքում մի տղամարդու դանակահարած անձը։

Երեկ երեկոյան նշված տարածքում միջադեպ էր տեղի ունեցել չորս անձի մասնակցությամբ։

Նախնական վարկածով՝ երկու աղջիկ և մի տղամարդ վիճել են տարածքում հովվություն անող 29-ամյա մի երիտասարդի հետ։ Այդ ընթացքում էլ վերջինս դանակահարել էր տղամարդուն։

Աղջիկները շտապօգնություն էին կանչել, որն էլ տուժածին օպերատիվ հասցրել էր Էրեբունու հիվանդանոց։ Բժիշկներին հաջողվել էր փրկել նրա կյանքը։

Sputnik Արմենիայի տեղեկություններով՝ տղամարդու վնասվածքները ծանր են։

Դեպքի վայր եկած ոստիկանները հայտնաբերել էին դանակահարություն կատարած անձին ու բերման ենթարկել։ Տարածքում դանակ է գտնվել, և չի բացառվում, որ դա հենց հանցագործության գործիքն է։




 

մեկնաբանություններ: (0)

Ինֆորմացիա
Չգրանցված հաճախորդները իրավունք չունեն թողնել մեկնաբանություններ


ԱՐԽԻՎ

^
«    հուլիս 2020    »
ԵրկԵրեքՉորՀինՈւրբՇաբԿիր
 
1
2
3
4
5
6
7
8
9
10
11
12
13
14
15
16
17
18
19
20
21
22
23
24
25
26
27
28
29
30
31
 


հուլիս 2020 (122)
հունիս 2020 (558)
մայիս 2020 (498)
ապրիլ 2020 (581)
մարտ 2020 (585)
փետրվար 2020 (527)
Խնդրում ենք , TSAYG.am-ի հեղինակային նյութերը կամ հաղորդումները վերահրապարակելիս՝ առաջին պարբերությունում անպայման նշել կայքի հիպերհղումը:
Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց TSAYG.am-ին հղման արգելվում է:
Բոլոր իրավունքները պաշտպանված են:
MAXARTS